Խոսե Մարտին Բեհարանո Սերանո
Խոսե Մարտին Բեհարանո Սերանո իսպ.՝ José María Martín-Bejarano Serrano | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 6, 1987[1][2] (36 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ռոտա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 60 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Կադիս | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խոսե Մարտին Բեհարանո Սերանո (իսպ.՝ José María Martín-Bejarano Serrano, դեկտեմբերի 6, 1987[1][2], Ռոտա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս իսպանական «Կադիս» ֆուտբոլային ակումբում որպես կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոսե Մարտինը ծնվել է անդալուսիական Ռոտա քաղաքում։ Սիրողական մակարդակով ֆուտբոլ է խաղացել գրեթե մինչև 22 տարեկանը՝ հանդես գալով «Ռոտենյուիում» և «Ատլետիկո Սանլուկենոյում»։ 2009 թվականի ամռանը տեղափոխվել է Սեգունդայում հանդես եկող «Ռեալ Մուրսիա» ֆուտբոլային ակումբ, բայց 2009/10 մրցաշրջանում խաղացել է միայն պահեստային թիմով Սեգունդա B-ում։
Հետագայում Խոսե Մարտինը շարունակեց հանդես գալ այդ մակարդակում՝ երկու տարի անցկացնելով «Ռեալ Խայեն» ֆուտբոլային ակումբի կազմում[3]։ 2012 թվականի ամռանը նա տեղափոխվեց Լա Լիգա՝ երկամյա պայմանագիր կնքելով «Սարագոսա» ֆուտբոլային ակումբի հետ։ Սկզբնապես նախատեսվում էր, որ կլինի պահեստային թիմի խաղացող[4], սակայն նախամրցաշարային խաղերը «Սարագոսայի» գլխավոր մարզիչ Մանոլ Խիմենեսին համոզեցին Խոսե Մարտինին ընդգրկել հիմնական թիմի կազմում[5]։
2012 թվականի օգոստոսի 20-ին տեղի ունեցավ Լա Լիգայում Խոսե Մարտինի առաջին հանդիպումը, երբ նա դուրս եկավ խաղադաշտ «Վալյադոլիդ» ֆուտբոլային ակումբի հետ սեփական հարկում տեղի ունեցող խաղի երկրորդ խաղակեսին (ընդմիջման ժամանակ կատարված փոփոխության արդյունքում)։ Խաղն ավարտվեց հյուրընկալողների 0:1 հաշվով պարտությամբ[6]։ 2012/13 մրցաշրջանի արդյունքներով Խոսե Մարտինը «Սարագոսայի» կազմում խաղաց 27 խաղ տարբեր մրցումներում, որոնց ընթացքում դարպասը գրավեց միայն մեկ անգամ (Իսպանիայի գավաթի առաջնության շրջանակներում գրավեց «Գրանադա» ֆուտբոլային ակումբի դարպասը)[7]։ Այդ մրցաշրջանից հետո Խոսե Մարտինի ակումբը լքեց դիվիզիոնը։
2014 թվականի փետրվարի 11-ին Խոսե Մարտինը տեղափոխվում է MLS-ում հանդես եկող «Կոլորադո Ռապիդ»[8]։ Նոր թիմում MLS 2014-ի շրջանակներում նա առաջին անգամ հանդես եկավ մարտի 14-ին, երբ «Կոլորադոն» հյուրընկալվել էր «Նյու Յորք Ռեդ Բուլզին»։ Այդ խաղն ավարտվեց 1:1 հաշվով[9]։ «Կոլորադոյի» կազմում Խոսե Մարտինն առաջին անգամ երկու գնդակ ուղարկեց մրցակից հանդիսացող «Վանկուվեր Ուայթքեփսի» դարպասը 2014 թվականի ապրիլի 5-ին։ Այդ խաղն ավարտվեց 2:1 հաշվով[10]։ MLS-ում իր միակ և վերջին մրցաշրջանում նա ևս երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Այդ մրցաշրջանում Խոսե Մարտինը վնասվածք ստացավ, իսկ իր թիմը չկարողացավ դուրս գալ փլեյոֆ[11]։
2015 թվականի հունվարի 17-ին Խոսե Մարտինը վերադառնում է Իսպանիա, քանի որ 1,5 տարվա պայմանագիր էր կնքել Լա Լիգայում հանդես եկող «Լևանտեի» հետ[12]։ Նոր թիմի կազմում Խոսեն առաջին անգամ հանդես եկավ փետրվարի 7-ին, երբ եզրափակիչ սուլիչից երկու րոպե առաջ փոխարինեց Դավիթ Բարրալին, ով հետտրիկի հեղինակ էր դարձել «Ռեալ Սոսիեդադի» հետ սեփական հարկում տեղի ունեցած խաղում (4:1)[13]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «José Mari: "Lo que soy como jugador se lo debo al Real Jaén"» (исп.). Ideal. 7 июля 2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 11 марта 2015-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «José Mari (Real Jaén) ficha por el Real Zaragoza» (исп.). El Mundo Deportivo. 4 июля 2012. Վերցված է 11 марта 2015-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «José Mari, nuevo jugador del primer equipo» (исп.). официальный сайт «Сарагосы». 16 августа 2012. Վերցված է 11 марта 2015-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Newboys Valladolid stun Zaragoza». ESPN FC. 20 августа 2012. Վերցված է 11 марта 2015-ին.
- ↑ «Un gol de José Mari le da el pase al Zaragoza pese a perder» (исп.). Diario AS. 29 ноября 2012. Վերցված է 11 марта 2015-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ David Lindholm (11 февраля 2014). «Spanish midfielder José Mari to join Rapids in Vegas». официальный сайт «Колорадо Рэпидз». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 11 марта 2015-ին.
- ↑ «Recap: Red Bulls held to a 1–1 tie against Colorado in home opener». официальный сайт «Нью-Йорк Ред Буллз». 15 марта 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 11 марта 2015-ին.
- ↑ «Rapids beat Whitecaps 2–1 on Jose Mari's 2 goals». CBS. 5 апреля 2014. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 11 марта 2015-ին.
- ↑ Boniface, Daniel (19 января 2015). «Colorado Rapids add Sam Cronin, say goodbye to Jose Mari». The Denver Post. Վերցված է 11 марта 2015-ին.
- ↑ «José Mari ficha por el Levante hasta 2016» (исп.). Marca. 17 января 2015. Վերցված է 11 марта 2015-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Barral devuelve la alegría al Levante» (исп.). Marca. 7 февраля 2015. Վերցված է 11 марта 2015-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|