Jump to content

Խոնդրոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոնդրոմա
հիվանդության կարգ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաբարորակ ուռուցք ըստ բջջային տեսակի, աճառային հյուսվածքի ուռուցք, հիվանդություն Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն Խմբագրել Wikidata

Խոնդրոմա, բարորակ ուռուցք, որը կազմված է աճառային հյուսվածքից և անոթներով թելաշարված շարակցահյուսվածքային միջնաշերտից: Ուռուցքային բջիջները (խոնդրոցիտներ, աճառային բջիջներ) նման են նորմալ բջիջներին և արտադրում են աճառային նյութ (ամորֆ, բազոֆիլ նյութ)։

Մատների բազմաթիվ էնխոնդրոմաներ

Այս գոյացության բնորոշ հատկանիշները ներառում են դրանում անոթային «օղակների» առկայություն, որոնց միջոցով այն տարբերակում են նորմալ հիալինային աճառից:

Կախված տեղակայումից, կլինիկորեն տարբերում են` էնխոնդրոմա և էկխոնդրոմա։

  • էնխոնդրոմա - երբ ուռուցքը զարգանում է ոսկրային հյուսվածքի հաստության մեջ
  • էկխոնդրոմա - տեղակայվում է ոսկրային հյուսվածքի արտաքին մակրեսին կամ ոսկրից դուրս (հազվադեպ հանդիպող տեսակ)

Եթե գոյացության հետագա աճի հետևանքով առաջանում է կոտրվածք (էնխոնդրոմա) կամ կոսմետիկ խնդիրներ, ապա կարիք է լինում վիրահատական բուժում` գոյացությունը հեռացվում է մինչև առողջ հյուսվածքի սահմաններում և անհրաժեշտության դեպքում կատարվում է ոսկրային փոխպատվաստում[1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «chondroma» Դորլանդի բժշկական բառարանում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում