Խոյեր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոյեր
իսլ.՝ Hrútar[1]
Երկիր Իսլանդիա[1]
 Դանիա
 Լեհաստան
 Նորվեգիա
Ժանրդրամա[2]
Թվականմայիսի 15, 2015
Լեզուիսլանդերեն
ՌեժիսորԳրիմուր Հակոնարսոն[1][2][3]
ՊրոդյուսերGrímar Jónsson?[4]
Սցենարի հեղինակԳրիմուր Հակոնարսոն[1]
ԴերակատարներՍիգուրդուր Սիգուրյոնսոն[1][5][3], Թեոդոր Յուլիուսոն[5][3], Շառլոտա Բյուվինգ[5][3], Սվեին Օլաֆուր Գունարսոն[5], Յորունդուր Ռագնարսոն[5], Գունար Յոնսոն[6] և Þorsteinn Gunnar Bjarnason?[6]
ՕպերատորՍտուրլա Բրանդթ Գրևլեն[1]
ԵրաժշտությունԱտլի Էրվարսսոն[1]
Պատմվածքի վայրԻսլանդիա
Տևողություն93 րոպե
Բյուջե1 750 000 €

Խոյեր (իսլանդերեն-Hrútar), 2015 թվականի Իսլանդական դրամատիկ ֆիլմ, որը գրվել և ղեկավարվել է Գրիմուր Հակոնարսոնի կողմից։ Այն ցուցադրվել է «Un Certain Regard» բաժնի Կաննի կինոյի փառատոնում 2015 թվականին, որտեղ ստացել է «Prix Un Certain Regard» մրցանակը։ Այն ցուցադրվել է 2015 թվականին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի «Ժամանակակից համաշխարհային կինո» բաժնում։ Այն ընտրվել է որպես «Լավագույն օտարալեզու կինոնկար», Ակադեմիայի 88-րդ մրցանակաբաշխության ժամանակ, սակայն այն չի առաջադրվել[7][8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու հովիվ եղբայրներ քառասուն տարի չեն խոսել միմյանց հետ՝ փոքր խանդի և մրցակցության պատճառով։ Նրանք ապրում են հարևանությամբ։ Երկուսն էլ ամուսնացած չեն և կցված են իրենց հոտերին։ Բոլոր ոչխարները երկու ֆերմաներում և ամբողջ հովտում վարակված են scrapie հիվանդությամբ և պետք է ոչնչացվեն՝ խուսափելու վերավարակումից։ Ֆերմերները պետք է այրեն իրենց բոլոր խոտերը և ախտահանեն գոմերը։ Եղբայրներից մեկը՝ Գումին սպանում է իր հոտը, մինչ կենսաբանական գործակալների ժամանելը, սակայն նա թաքցնում է մի քանի ոչխար (իբր խույս տված հիվանդությունից) և մի խոյ իր տան նկուղում[9]։ Նրանք համարվում են այդ ցեղատեսակի վերջին ներկայացուցիչները։ Իսկ մյուս եղբայրը հրաժարվում է սպանել իր ոչխարներին և սպանդից հետո հաճախ էր խմում և վիրավորում բոլորին։ Նա նաև հրաժարվում էր մաքրել գոմը, և քանի դեռ եղբայրը հիվանդանոցում է, Գումին ինքը պետք է մաքրի գոմը և վերացնի իրենց միջև եղած լարվածությունը[10][11]։ Քիդին պատահաբար բացահայտում է Գումիի թաքցրած ոչխարների հոտը և ցանկանում է փրկել նրանց, սակայն Գումին հրաժարվում է։ Երբ մաքրման թիմի անդամը նույնպես հայտնաբերում է թաքցրած ոչխարները, երկու եղբայրները ստիպված պետք է համագործակցեն և փորձեն ոչխարներին քշել լեռներ։ Նրանց քառաթև հեծանիվը ընկնում է ձյան մեջ և եղբայրները բաժանվում են։ Քիդին գտնում է Գումիին ձյան մեջ՝ ցրտահարված[12]։ Նա ցանկանում է փրկել եղբորը, սակայն ապարդյուն Գումին չի կենդանանում։ Ֆիլմը ավարտվում է նրանով, որ Քիդին փորձում է տաքացնել Գումիին, ընդունելով իրենց հաշտեցումը[13][14]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիգուրուր Սիգերջոնսոն-Գումի
  • Թեոդոր Ջուլիուսոն-Քիդի
  • Շարլոտ Բովինգ-Կատրին
  • Ջոն Բենոնիսսոն-Ռոնոֆֆուր
  • Գուննար Յունսոն-Գրիմուր
  • Շարլեյֆուր Էինարսսոն-Սինդրի
  • Սվեին Օլաֆուր Գունարսոն-Բյարնի

Արտադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոյը հիմնված էր մի պատմության վրա, որտեղ պատմվում է երկու եղբայրների մասին, որոնք կիսում էին միևնույն հողը և կնոջ պատճառով 40 տարի շարունակ միմյանց հետ չէին խոսում։ Հակոնարսոնը սիրում էր պատմության ողբերգական հիմքերը, նշելով, որ նման հակամարտությունները կարող են տարածվել Իսլանդիայում և նրա սահմաններից դուրս[15][16][17][18]։ «Այս եղբայրները ոչ միայն ոչխարաբուծության մեջ են, այլև խորհրդարանում են»։

Ֆիլմը նկարահանվել է անամորֆիկ ոսպնյակներով`արևմտյան զգացմունքների տարածման համար և մասամբ ոգեշնչվել է 2007 թվականի նկարահանված «Նավթ» ֆիլմով, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Աքիա Կաուրիսմանիի աշխատանքով։ Սիգյուրոնսոնը և Յուլիաուսոնը, Իսլանդիայի լավագույն հայտնի դերասաններից երկուսը, պատրաստվել են իրենց դերերի համար, աշխատելով ֆերմայում։ Այլ կերպարներից շատերը փաստացի ֆերմեր էին, ինչպես ֆիլմի ոչխարի ուսուցանողը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խոյը» հաղթող է ճանաչվել 2015 թվականին, գլխավոր մրցանակ` ժյուրիի կողմից, որը ղեկավարում է Իսաբելլա Ռոսսելինին։ 2015 թվականին Տրանսիլվանիայի միջազգային կինոփառատոնում «Խոյը» արժանացել է «Հատուկ ժյուրի» մրցանակին (այսինքն, երրորդ տեղը), ինչպես նաև «Հաղթող հանդիսատես» մրցանակին։ Այն արժանացել է հանդիսատեսի մրցանակին `Տրոմսյոյի միջազգային կինոփառատոնում և իրանական «Ֆաջր» կինոփառատոնում 2016 թվականին[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt3296658/
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://bbfc.co.uk/releases/rams-film
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. «Rams (Hrútar)»։ Cineuropa։ Վերցված է հունվարի 2, 2016 
  8. «Rams (press kit)»։ New Europe Film Sales։ Վերցված է հունվարի 2, 2016 
  9. «Hrutar (2015)»։ The Numbers։ Վերցված է օգոստոսի 30, 2016 
  10. «2015 Official Selection»։ Cannes։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-18-ին։ Վերցված է ապրիլի 16, 2015 
  11. «Screenings Guide»։ Festival de Cannes։ մայիսի 6, 2015։ Վերցված է մայիսի 8, 2015 
  12. «Sandra Bullock’s ‘Our Brand Is Crisis,’ Robert Redford’s ‘Truth’ to Premiere at Toronto»։ Variety։ Վերցված է օգոստոսի 30, 2015 
  13. «Iceland Sends ‘Rams’ to Vie For Foreign Language Oscar Nom»։ Variety։ սեպտեմբերի 8, 2015։ Վերցված է սեպտեմբերի 8, 2015 
  14. «Oscars: Iceland Selects 'Rams' For Foreign-Language Category»։ Hollywood Reporter։ սեպտեմբերի 8, 2015։ Վերցված է սեպտեմբերի 8, 2015 
  15. Rebeccas Ford (մայիսի 23, 2015)։ «Cannes: 'Rams' Wins Un Certain Regard Prize»։ The Hollywood Reporter։ Վերցված է մայիսի 23, 2015 
  16. «14th Transilvania IFF Awards» (Press release)։ Transilvania International Film Festival։ հունիսի 7, 2015։ Վերցված է հունվարի 2, 2016 
  17. «TIFF 2016 AWARDS»։ Tromsø Internasjonale Filmfestival։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին։ Վերցված է մայիսի 22, 2016 
  18. «Icelandic film ‘Rams’ a hit with Iranian audience»։ Mehr News Agency։ ապրիլի 25, 2016։ Վերցված է մայիսի 22, 2016 
  19. Body Michael (ապրիլի 13, 2016)։ «Silence of the rams»։ The Australian։ Վերցված է մայիսի 16, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]