Խոհանոց: Վերջին կռիվը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Խոհանոց: Վերջին կռիվը
Кухня. Последняя битва
Кухня. Последняя битва.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2017 և ապրիլի 27, 2017[1]
Լեզուռուսերեն
ՊրոդյուսերՎիտալի Շլյապպո և Ալեքսեյ Տրոցյուկ
Սցենարի հեղինակՎիտալի Շլյապպո
ԴերակատարներԴմիտրի Նազարով, Դմիտրի Նագիև, Օլեգ Տաբակով, Անֆիսա Չյորնիխ, Սերգեյ Եպիշև և Միխայիլ Բաշկատով
ԿինոընկերությունCinema Foundation of Russia?, Yellow, Black and White և ՍՏՍ (հեռուստաընկերություն)
Տևողություն110 րոպե
Շահույթ6 535 505 ԱՄՆ դոլար
ՆախորդQ17582632?

Խոհանոց: Վերջին կռիվը (ռուս.՝ Кухня. Последняя битва), ռեժիսոր Անտոն Ֆեդոտովի ռուսական կատակերգական գեղարվեստական ֆիլմը, որը «Խոհանոց» հեռուստասերիալի 6-րդ եթերաշրջանի շարունակությունն է: Ռուսաստանի կինոթատրոններում ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի ապրիլի 20-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի նախագահի խնդրանքով Վիկտոր Բարինն իր թիմի հետ ուղևորվում է Սոչի՝ խոհարարների միջազգային մրցույթին մասնակցելու համար: Ինչպես պարզվում է, օգնություն է պետք գալիս իր որդուն, ում մասին Վիկտորն իմանում է առաջնությունից առաջ[2]:

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դմիտրի Նազարով - Վիկտոր Պետրովիչ Բարինով, Ռուսաստանի խոհարարական հավաքականի շեֆ-խոհարարը
  • Դմիտրի Նագիև - Դմիտրի Վլադիմիրովիչ Նագիև, Claude Monet ռեստորանի տերը, աշխարհի խոհարարական չեմպիոնատի վարողը
  • Սերգեյ Լավիգին - Սենյա (Արսենի Անդրեևիչ Չուգանին), Victor ռեստորանի շեֆ-խոհարարը, Ռուսաստանի խոհարարական հավաքականի խոհարար, մսի մասնագետ
  • Օլեգ Տաբակով - Պյոտոր Արկադևիչ Բարինով, Վիկտոր Բարինովի հայրը
  • Անֆիսա Չեռնիխ - Աննա Սարինա, Ֆրանսիայի խոհարարական հավաքականի խոհարար, Իվանի սիրեցյալը
  • Կիրիլ Կովբաս - Իվան Վիկտորովիչ Նաբակով, հաքեր, Ռուսաստանի խոհարարական հավաքականի խոհարար, Վիկտոր Բարինովի որդին
  • Սերգեյ Մալիկովիչ Եպիշով[3], Լյովա (Լև (Լև Սեմյոնովիչ Սոլովյով), Ռուսաստանի խոհարարական հավաքականի խոհարար
  • Միխայիլ Տարաբուկին - Ֆեդյա (Ֆեոդոր Միխայլովիչ Յուրչենկո), Ռուսաստանի խոհարարական հավաքականի խոհարար, ձկան մասնագետ
  • Նիկիտա Տարասով - Լուի Բենուա, Ռուսաստանի խոհարարական հավաքականի հացթուխը
  • Վալերիա Ֆեդորովիչ - Կատա (Եկատերինա Վիկտորովնա Սեմյոնովնա), Ռուսաստանի խոհարարական հավաքականի խոհարար, Վիկտոր Բարինովի դուստրը, Դենիսի կինը

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միխայիլ Բաշկատով - Դենիս Անդրեևիչ Կռիլով, երաժիշտ, Կատյայի ամուսինը
  • Մարինա Մագիլևսկայա - Ելենա Պավլովնա Սոկոլովա, Վիկտոր Բարինովի կինը
  • Օլգա Կուզմինա - Անաստասիա Ստեպանովնա Ֆոմինա, Victor ռեստորանի մշակութային տնօրեն
  • Դիանա Պաժարսկայա - Դարյա Իվանովնա, Eleon հյուրանոցի աղախին
  • Վասիլիսա Նեմցովա - Մաշա, Դենիսի և Կատյայի դուստրը
  • Անատոլի Գարբունով - Ռուսաստանի նախագահը
  • Իգոր Իվանով - Սերգեյ Սերգեևիչ, ՌԴ-ի նախագահի աշխատակազմի ղեկավար
  • Վլադիսլավ Գանդրաբուրա-կրտսեր- Իվանի ընկերը
  • Օլեգ Գաաս - առաջին գվարդիականը
  • Անդրեյ Սորոկա - երկրորդ գվարդիական
  • Վալերի Աֆանասև - ռուս զբոսաշրջիկ
  • Օլգա Վասիլևնա - ռուս զբոսաշրջիկ
  • Դենիս Տաջեդդին - Ռոզա
  • Միքայել Ջանիբեկյան - տաքսու վարորդ

Կամեո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սվետլանա Զայնալովա - լուրերի հաղորդավար
  • Անտոն Ֆեդոտով - աշխարհի խոհարարական արվեստի առաջնության ռեժիսորը
  • Անդրեյ Մալախով[4] - աշխարհի խոհարարական առաջնության վարողը

Նկարահանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապես պլանավորել էին ֆիլմը նկարահանել Չինաստանում (աշխատանքային վերնագիրն էր «Խոհանոց Շանհայում»): Սակայն արդյունքում ֆիլմը որոշեցին նկարահանել Ռուսաստանում (Սոչիում և Մոսկվայում) և Աբխազիայում և արդեն մեկ այլ անվանումով՝ «Խոհանոց: Վերջին կռիվը»[5]: Նկարահանումներն ընթացել են 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի փետրվար[6]:

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիզեր-թրեյլերը կայքերում հայտնվել է 2016 թվականի դեկտեմբերի 5-ին[7]:

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի նկարահանումներին մասնակցություն են ունեցել այնպիսի հայտնի խոհարարներ, ինչպիսիք են Ստյուարդ Յան Բելլը, Դեմիեն Դյուվիոն, Ուիլյամ Լամբերտին և այլք[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]