Jump to content

Խնձորենու քոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Apple scab
Ենթակատեգորիահիվանդություն
 • բույսերի հիվանդություններ Խմբագրել Wikidata
Սկսած1601 Խմբագրել Wikidata
Has immediate causeVenturia inaequalis Խմբագրել Wikidata
Հայտնաբերող կամ հնարողElias Magnus Fries Խմբագրել Wikidata
Հայտնաբերման ամսաթիվ1819 Խմբագրել Wikidata

Խնձորենու քոս, ամենուրեք տարածված սնկային հիվանդություն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուցիչը Venturia inaequelis պարկավոր սունկն է։ Ծաղկելուց հետո տերևների վրա առաջանում են մուգ կանաչ, ձիթապտղի գույնի, թավշային սև փոշով ծածկված կլոր բծեր, որոնք խնձորենու տերևների վրա լինում են վերևի կողմում, իսկ տանձենու տերևների վրա՝ մեծ մասամբ ներքևի։ Ուժեղ վարակվածության դեպքում տերևները թափվում են։ Քոսով վարակվում են նաև պտուղները, որի պատճառով վատանում է պտուղների որակը և պահպանությունը։ Տերևների, պտուղների և շիվերի վրա երևացող փոշին սնկի կոնիդիումային փուլն է։ Կոնիդիումները հեշտությամբ տարածվում են օդի և անձրի կաթիլների միջոցով։ Սունկը ձմեռում է աշնանը ծառերից թափված տերևների վրա՝ պտղամարմինների մեջ՝ պարկերում գոյացած սպորներով։ Յուրաքանչյուր պարկի մեջ հասունանում է երկբջջանի 8 սպոր։ Գարնանը, տեղումների ժամանակ ուռչում են և նրանցից դուրս են մղվում սպորները։ Այդ պահից սկսվում է ծառերի սկզբնական վարակում՝ ծաղկման փուլում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։