Jump to content

Խնձորապուր (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնձորապուր (այլ կիրառումներ)
Խնձորապուր
Applemoes
ՀեղինակԿլաաս Վերպլանկ
Լեզուհայերեն
ԽմբագիրԱշոտ Գաբրիելյան
Հրատարակում հայերեն2015
ԹարգմանիչՍամվել Ղռաթյան

Խնձորապուր (Applemoes), բելգիացի նկարազարդող-հեղինակ Կլաաս Վերպլանկի հոր և որդու հարաբերությունների մասին՝ փոքրիկի տեսանկյունից ներկայացվող գիրք։

Գրքում հայրը ներկայացված է ոչ միանշանակ «դրական» հերոս։ Օրվա ընթացքում փոքրիկը տարբեր կարծիքներ և էմոցիաներ է ունենում հոր նկատմամբ՝ խաղ, նկատողություն, դասերի մասին հիշեցում, ուտել, հեռուստացույց դիտել և այլն։ Գիրքը պատմում է բնական և ամենօրյա հարաբերությունների մասին։

«Խնձորապուրը» 2012 թվականին Իսպանիայում ճանաչվել է տարվա լավագույն մանկական գիրք, երեք անգամ վերահրատարակվել է Բելգիայում, Կորեայում գիրքը վաճառվել է 100 հազար տպաքանակով։ Հայերեն թարգմանվել է 2015 թվականին, և հայերենը գրքի 12-րդ թարգմանութունն է[1]։

Հեղինակի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերպլանկի գրքերը թարգմանվել են աշխարհի 30 լեզուներով, ստացել է մրցանակներ և՛ Բելգիայում, և՛ արտերկրում[2], համագործակցում է եվրոպական և միջազգային հայտնի ամսագրերի և օրաթերթերի հետ, ինչպիսիք են ամերիկյան Նյու Յորք Թայմսը և բելգիական «De Standaard»-ը։

Մեջբերումներ գրքի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ես հաճախ եմ տանը պատրաստում խնձորապուր։ Այն շատ են սիրում իմ երկրի բոլոր երեխաները, և հատկապես՝ իմ երեխաները։ Գրքում ևս հայրը խնձորապուր է պատրաստում իր որդու համար, քանի որ նա այն շատ է սիրում։ Այս պատմության մեջ ծնողն ու երեխան միասին են, մի պատմության հերոսներ են։ Եթե ամեն ծնող գոնե 8 րոպե ժամանակ գտնի և իր երեխայի համար գիրք կարդա, այդ կապն արդեն իսկ ստեղծվելու է։ Կարծում եմ՝ այստեղ կապ չունի ազգությունը, կարևորը հոր ցանկությունն է՝ իր երեխայի համար ամբողջ օրվա ընթացքում թեկուզ փոքրիկ ժամանակ հատկացնելը։
- Կլաաս Վերպլանկ
Մի անգամ որդուս նկատողություն արեցի, նա էլ ասաց, որ այլևս չի սիրում ինձ ու մենք այլևս ընկերներ չենք։ Ասացի նրան, որ հայրիկը կարող է նկատողություն անել որդուն և դա չի նշանակում, որ երեխան պիտի նեղանա։ Որոշեցի որդուս տեսակետից ներկայացնել մեր առօրյան՝ գրքի տեսքով, որտեղ հայրիկը միշտ չէ, որ դրական հերոս է։
- Կլաաս Վերպլանկ[3]

Մեջբերումներ գրքից

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջերմ ձեռքեր ունի իմ պապան։ Նրա մատներն ունեն խնձորապուրի համ։ Ես ուզում եմ, որ նա հազար մատ ունենա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]