Խճաքարային խխունջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խճաքարային խխունջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Փափկամարմիններ
Ընտանիք Օրկուլիդներ
Տեսակ Խճաքարային խխունջ
Լատիներեն անվանում
Orculella ruderalis


Խճաքարային խխունջ (լատին․՝ Orculella ruderalis), օրկուլիդների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

6 մմ բարձրությամբ, 2,25-2,5 մմ լայնությամբ, 8-9 գրեթե տափակ պտույտներով, ելանցքի մոտ երկու (մեկական վերին և ստորին կողմերում գտնվող) ատամիկներով խեցին փոքր է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի էնդեմիկ տեսակ է։ Հանդիպում է Գնիշիկ գյուղի շրջակայքում (Վայոց ձորի մարզ

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է ծովի մակարդակից 1600-1800 մ բարձրությունների վրա, լեռնատափաստանային գոտու չորային արոտավայրերում, հանդիպում են քարերի, խճաքարերի, բարձրաձև փշոտ կիսաթփերի տակ, նաև լեռնային ապարների ճեղքերում։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակը, որի փոփոխության միտումները բարձր չեն, տարածման տիպիկ վայրերում բավականին բարձր է։

Վտանգման հիմնական գործոններն են՝ անասունների գերածեցումը և արոտավայերի հերկումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.