Խերոնիմո Արտուրո Ամիոնե Սևալյոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խերոնիմո Արտուրո Ամիոնե Սևալյոս
Քաղաքացիությունը  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և  Լիբանան
Ծննդյան ամսաթիվ մարտի 31, 1990(1990-03-31)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 175 սանտիմետր
Դիրք հարձակվող

Խերոնիմո Արտուրո Ամիոնե Սևալյոս (իսպ.՝ Jerónimo Arturo Amione Cevallos, մարտի 31, 1990(1990-03-31)[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, «Ալեբրիխես դե Օախակա» ակումբի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիոնեն «Անտլանտե» ակումբի սան է։ 2010 թվականի ապրիլի 24-ին «Էստուդիանտես Տեկոս» ակումբի դեմ խաղում իր նորամուտն է նշել Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ Հենց այդ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Անտլանտեի» կազմում։ 2013 թվականի ամռանը Ամիոնեն տեղափոխվել է «Կռուս Ասուլ»։ Հուլիսի 21-ին «Մոնտերեյի» հետ խաղում իր նորամուտն է նշել նոր թիմում[4]։ Օգոստոսի 11-ին «Գվադալախարայի» դեմ խաղում Խերոնիմոն իր առաջին գնդակն է խփել «Կռուս Ասուլի» դեմ խաղում։

Օգոստոսի 29-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի ժամանակ հայիթիական «Վալենսիայի» դեմ խաղում գոլ է խփել[5]։ 2014 թվականին Ամիոնեն օգնել է թիմին նվաճել ԿՈՆԿԱԿԱՖԻ գավաթը։

2014 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու նպատակով Ամիոնեն տեղափոխվել է «Թոլուկա»։ Հուլիսի 20-ին «Մոնարկաս Մորելիայի» դեմ խաղում իր նորամուտն է նշել նոր թիմում[6]։ Նոյեմբերի 28-ին «Չեպասի» դեմ խաղում Խերոնիմոն իր առաջին գոլն է խփել «Թոլուկո» թիմում[7]։

2016 թվականի սկզբին Ամիոնեն վարձավճարով տեղափոխվել է «Պուեբլա» ակումբ։ Հունվարի 18-ին «Մոնտերեա» թիմի դեմ իր նորամուտն է նշել նոր թիմում[8]։ Նոյեմբերի 6-ին «Նեկակսայի» դեմ խաղում Խերոնիմոն իր առաջին գոլն է խփել «Պուեբլա» ակումբի կազմում[9]։ 2017 թվականի ամռանը «Կռուս Ասուլ» ակումբը գնել է նրա տրանսֆերը։ 2018 թվականի սկզբներին Ամիոնեն վարձավճարով տեղափոխվել է Լոբոս ԲՈՒԱՊ ակումբ։ Հունվարի 8-ին «Սանտոս Լագունա» ակումբի դեմ խաղում նշել է իր նորամուտը[10]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Ամիոնեն հայրենի Գվադալախարայում դարձել է Պանամերիկյան խաղերի հաղթող։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Տրինիդադի և Տոբագոյի[11], Էկվադորի[12], Ուրուգվայի[13], Կոստա Ռիկայի[14] և Արգենտինայի[15] թիմերի դեմ խաղերին։ Ուրուգվայի և Արգենտինայի դեմ խաղերում Խերոմինոն երեք գոլ է խփել։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Մեքսիկա «Կռուս Ասուլ»

  • 2013/2014 ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիանների լիգայի հաղթող

Միջազգային

Մեքսիկա Մեքսիկա (մինչև 23)

  • 1st Պանամերիկյան խաղեր — 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Эстудиантес Текос VS. Атланте 3:2» (անգլերեն). soccerway.com. 2010—04—24.
  4. «Крус Асуль VS. Монтеррей 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013—07—21.
  5. «Валенсия Гаити VS. Крус Асуль 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013—08—29.
  6. «Толука VS. Монаркас Морелия 0:0» (անգլերեն). soccerway.com. 2014—07—20.
  7. «Чьяпас VS. Толука 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014—11—28.
  8. «Пуэбла VS. Монтеррей 1:3» (անգլերեն). soccerway.com. 2016—01—18.
  9. «Некакса VS. Пуэбла 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016—11—06.
  10. «Сантос Лагуна VS. Лобос БУАП 4:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունվարի 8.
  11. «Мексика (до 22) VS. Тринидад и Тобаго (до 22) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011—10—22.
  12. «Мексика (до 22) VS. Эквадор (до 22) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2011—10—20.
  13. «Мексика (до 22) VS. Уругвай (до 22) 5:2» (անգլերեն). soccerway.com. 2011—10—24.
  14. Կաղապար:Cite ews
  15. «Мексика (до 22) VS. Аргентина (до 22) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011—10—29.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]