2015 թվականին Խերմանը մասնակցել է Պարագվայում կայացած Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Բոլիվիայի[5], Չիլիի[6], Պարագվայի[7], Կոլումբիայի[8], Բրազիլիայի, ինչպես նաև երկուական անգամ Ուրուգվայի[9][10] և Էկվադորի պատանեկան հավաքականների դեմ խաղերին[11][12]։ Բրազիլիայի, Պարագվայի և Էկվադորի հավաքականների դեմ խաղերում Խերմանը դարձել գոլի հեղինակ։
Նույն թվականին Խերմանը մասնակցել է Չիլիում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Գերմանիայի[13], Մեքսիկայի[14] և Ավստրիալիայի[15] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։