Խեսուս Դատոլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խեսուս Դատոլո
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 19, 1984(1984-05-19)[1][2][3] (39 տարեկան)
Ծննդավայր Carlos Spegazzini, Ezeiza Partido, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Խեսուս Ալբերտո Դատոլո (իսպ.՝ Jesús Alberto Dátolo, մայիսի 19, 1984(1984-05-19)[1][2][3], Carlos Spegazzini, Ezeiza Partido, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Բանֆիլդ» ակումբի կիսապաշտպան։

Ակումբային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեսուս Դատոլոն իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 2000 թվականին՝ արգենտինական «Կանյուելաս» ակումբում։ 2002 թվականին տեղափոխվել է «Բանֆիլդ» ակումբ, իսկ հիմնական կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2005 թվականին։ 2006 թվականի կեսերին դարձել է «Բոկա Խունիորս» ակումբի ֆուտբոլիստ։ 2009 թվականին տեղափոխվել է իտալական «Նապոլի»։ 2011 թվականին հանդես է եկել «Էսպանյոլ» ակումբում, իսկ 2012 թվականի սկզբին տեղափոխվել է «Ինտերնասյոնալ», որտեղ համալրել է ակումբում հանդես եկող արգենտինացիների շարքը (Գինյասու, Դ'Ալեսսանդրո, Բոլատտի)[4]։

Դատոլոն առաջին անգամ Արգենտինայի հավաքականի խաղին մասնակցել է Ռուսաստանի դեմ ընկերական խաղում, որը կայացել է Մոսկվայում՝ 2009 թվականի օգոստոսի 12-ին։ Այդ խաղում նրան հաջողվել է դառնալ գոլի հեղինակ՝ դաշտ դուրս գալուց 20 րոպե հետո։

Պաշտոնական խաղերում առաջին գոլը Դատոլոն խփել է Բրազիլիայի դեմ խաղում, որն ավարտվել է Արգենտինայի պարտությամբ՝ 1։3 հաշվով։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արգենտինայի չեմպիոն (4)՝ Կլաուսուրա 2005, Ապերտուրա 2006 Կլաուրսուրա 2007, Կլաուրսուրա 2008
  • Բրազիլիայի փոխչեմպիոն (1)՝ 2015
  • Հունաստանի փոխչեմպիոն (1)՝ 2009/10
  • Ռուի Գրանգի դու Սուլ նահանգի չեմպիոն (2)՝ 2012, 2013
  • Մինաս Ժերայս նահանգի չեմպիոն (2)՝ 2015,2016
  • Բրազիլիայի գավաթակիր (1)՝ 2014
  • Բրազիլիայի գավաթի եզրափակչի մասնակից (1)՝ 2016

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Romeo Mag» ամսագրում հրապարակվել էր Խեսուս Դատոլոյի ֆոտոշարքը։ Այդ պատճառով 2010 թվականի հունվարի 5-ին «Նապոլի» ակումբի ղեկավարները ֆուտբոլիստին տուգանք են նշանակել, քանի որ իրենց կարծիքով այդ պատկերները կարող էին ազդել ակումբի խաղացողի կերպարի վրա[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Интервью с Датоло на клубном канале «Интера»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  5. «Датоло будет оштрафован за фотосессию в журнале для геев». Чемпионат.ру. 5 января 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեսուս Դատոլո» հոդվածին։