Jump to content

Խենադենդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ՀամայնքTheewaterskloof Local Municipality?
Հիմնադրված է1738 թ.
Մակերես3,97 կմ²
ԲԾՄ252 մետր
Բնակչություն5663 մարդ (2011)
Փոստային դասիչ7234[1][2] և 7234[1][2]
Խենադենդալ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Խենադենդալ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Խենադենդալ[3] (աֆրիկաանս՝  և անգլ.՝ Genadendal), քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ընդգրկված է Օֆերբերխ շրջանի և Տիվատերսկլուֆ մունիցիպալիտետի կազմում։

Բնակավայրը, որն ավելի ուշ վերածվել է քաղաքի, հիմնադրվել է 1737 թվականին որպես Մորավիական եկեղեցու միսիոներական կայան և ի սկզբանե կոչվել է Բաֆիանսկլուֆ։ Իր ժամանակակից անվանումը քաղաքն ստացել է 1806 թվականին[4]։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է նահանգի հարավային մասում՝ Ռիֆիրսոնդերենդ (Զոնդերենդ) գետի աջ ափին, Բավիանսրիֆիր գետի միախառնման վայրի մոտ, նահանգի վարչական կենտրոնից մոտ 78 կմ հեռավորության վրա (ուղիղ գծով)։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 252 մետր է[5]։

Կլիման բնութագրվում է որպես միջերկրածովյան ջերմ (Csb ՝ ըստ Կյոպպենի դասակարգման)։ Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 16,3 °C: Միջին ջերմաստիճանը ամենացուրտ ամսվա (հուլիսի) ընթացքում կազմում է 11,2 °C, ամենաշոգ ամսվա (փետրվարի) ընթացքում՝ 21 °C: Տեղումների հաշվարկային բազմամյա նորմը 523 մմ է[6]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Խենադենդալի բնակչությունը կազմում էր 5663 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 48,53 տոկոս, կանայք՝ համապատասխանաբար 51,47 տոկոս։ Ռասայական առումով՝ գունամորթները եղել են քաղաքի բնակչության 94 %-ը, նեգրոիդները՝ 3,07 %, սպիտակամորթները՝ 0,51 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,34%, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 2,08 %։ Բնակիչների շրջանում ամենատարածված լեզուներն էին աֆրիկաանսը (94,89 %) և անգլերենը (3,06 %)[7]։

Քաղաքի միջով անցնում է R406 տարածաշրջանային խճուղին։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Վուստեր քաղաքում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 South African Post Office
  2. 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  3. Южно-Африканская Республика. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1980.
  4. Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
  5. 5,0 5,1 «Genadendal, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  6. «Climate: Genadendal» (անգլերեն). Climate-Data.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  7. «Genadendal» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խենադենդալ» հոդվածին։