Jump to content

Խավարասերը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խավարասերը
ռուս.՝ Тараканище
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ
Հիմնված էTarakanishche?
ՌեժիսորԱլեքսանդր Իվանով
ՍցենարիստՆիկոլայ Ագնիվցև
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍովկինո
Թվական1927

Խավարասերը (ռուս.՝ Тараканище), մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը չի պահպանվել։

1926 թվականին «Մեժրաբպոմ-Ռուս» կինոֆաբրիկայում նկարիչների խումբը (Յուրի Մերկուլով, Դանիիլ Չերկես, Իվան Իվանով-Վանո, օպերատոր` Լեոնիդ Կոսմատով) սկսում է աշխատել ԽՍՀՄ-ում առաջին մանկական մուլտիպլիկացիոն «Աֆրիկացի Սենկան» ֆիլմի վրա, որը նկարահանվել էր ըստ Կոռնեյ Չուկովսկու հեքիաթի մոտիվների։ Ֆիլմն էկրան է բարձրացել 1927 թվականի սկզբին։ Չնայած իր բոլոր թերություններին` ֆիլմը դրական արձագանք է գտել մամուլում և մեծ հետաքրքրությամբ է դիտվել մանուկ հեռուստադիտողների կողմից։ Այս հաջողությունը ոգեշնչել է նկարիչներին նկարել այլ մանկական ֆիլմեր ևս։ Այսպես, 1927 թվականին թողարկվել է «Խավարասերը» ֆիլմը` կրկին ըստ Չուկովսկու հեքիաթի, որի ռեժիսորը Ալեքսանդր Իվանովն է։

Ըստ քննադատների, ֆիլմն իր ժամանակի համար հասել է տեսողական լուծման բարձր մշակույթի և կերպարների «կենդանացմանը»[1]։

Սկզբից այն ստեղծվել է որպես համր ֆիլմ, իսկ 1929 թվականին այն հնչյունավորվել է։ Հնչյունային օպերատորը Վլադիմիր Լեգոշինն է։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատամների կրճտոցով եմ հիշում ես իմ «Խավարասեր» հեքիաթը, որը դարձել է ինչ-որ անսկզբունքային մուլտիպլիկատորների զոհ։
- Կ. Չուկովսկի, "Մուլտեր", 15 փետրվարի, 1940 թվական[2]
  • Ասենին Ս. Վ., «Մուլտֆիլմի աշխարհը», Խորհրդային մուլտիպլիկացիայի ուղիները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Производство фильмов. Расцвет немого кино 1926-1930». www.bibliotekar.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  2. «Мульти». Корней Чуковский — сайт о семье Чуковских: творчество и биография Корнея, Лидии, Елены и Николая. 1940 թ․ հունվարի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]