Խաչին աղբյուր մատուռ
«Խաչին աղբյուր» մատուռ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և մատուռ |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Գորիս |
Մասն է | Բնակատեղի-գյուղատեղի Հին Գորիս «Կյորես» |
Կազմված է | Արձանագիր ժայռաբեկոր |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում |
«Խաչին աղբյուր» մատուռ, միջնադարյան մատուռ-սրբատեղի և պատմամշակութային հուշարձան Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս քաղաքում[1]։ Գտնվում է Հին Գորիս գյուղատեղիում և հուշարձանային համալիրի մաս է կազմում։ Հուշարձանը ներառված է Գորիսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Գորիս քաղաքի արևելյան մասում, Հին Գորիս գյուղատեղիում, Ըմբովի ձորի արևելյան մասում[2], բարձր ձորաբերանի եզրին, մի հնամենի ծառի տակ[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատուռն ունի ուղղանկյուն հատակագիծ, կամարակապ է, երկթեք ծածկով։ Կառուցվել է կոպտատաշ բազալտե քարերով։ Հարավային պատի բացակայության պատճառով այն վերածվել է բաց սրահի, որի ներսում կա աղբյուր։ Բնակիչներն այն ավնանում են «Խաչին աղբյուր»։ Մատուռը վերակառուցվել է 19-րդ դարում[2][3]։ Մատուռից արևելք, աղբյուրի կողքին գտնվում է մի մեծ ժայռաբեկոր[2], արևելյան երեսին պահպանվել է մի արձանագրություն, որտեղ գրված է՝ «Շինեցի սուրբն Քրիստափոր մեզ և ծնողաց բարեխւս ի Քս թվ․։ ՇԽ․» (1091 թ․)[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մատուռի արևելյան պատը
-
Մատուռի արևմտյան պատը
-
Մատուռի ներսույթը
-
Արձանագիր ժայռաբեկորի հյուսիսային զարդանախշ երեսը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Գորիսի հանրագիտարան», Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Երևան, 2008, էջ 202։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Հայաստանի կառավարության որոշում N 2322-Ն, 29 դեկտեմբերի 2005 թ․». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «ՀԻՆ ԳՈՐԻՍ ԳՅՈՒՂԱՏԵՂԻ». «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն». 12-02-2016. Վերցված է 05-12-2022-ին.