Խաչիկ Հարությունյան (քաղաքական գործիչ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչիկ Հարությունյան (այլ կիրառումներ)
Խաչիկ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1959[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Օրինաց երկիր |
Խաչիկ Արամայիսի Հարությունյան (փետրվարի 26, 1959[1], Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976-1981 թթ. սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ-շինարարի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981-1984 թթ. - աշխատել է Կիրովականի թիվ 2 ճանապարհաշինարարական վարչությունում որպես ինժեներ։
- 1984-1995 թթ. - աշխատել է Կիրովականի սննդառում որպես ավագ ինժեներ, տեխնիկական բաժնի պետ, գլխավոր ինժեներ, փոխտնօրեն։
- 1995-2000 թթ. - Լոռու մարզի «Առևտրի և սպասարկումների» ՊՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։
- 2000-2001 թթ. - աշխատել է «Հայանտառ» ՊՓԲԸ «Դսեղի անտառտնտեսությունո» ԴՓԲԸ-ում որպես տնօրեն։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 թ. ապրիլի 23-ին ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2008 թ. մայիսի 15-ին ընտրվել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար՝ պաշտոնավարելով մինչև օգոստոսի 21-ը։
- 2008 թ. հունիսի 17-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[2]։
- 2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։
- 2012 թ. հունիսի 22-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ պաշտոնավարելով մինչև 2013 թ. նոյեմբերի 27-ը։
- 2013 թ. նոյեմբերի 27-ին պատգամավորական լիազորությունները դադարեցվել են ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր նշանակվելու կապակցությամբ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Ազգային Ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյան 17 հունիսի 2008 - 31 մայիսի 2012 թ. |
Հաջորդող Սամվել Բալասանյան |
Նախորդող Հեղինե Բիշարյան |
ՀՀ Ազգային Ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Խաչիկ Հարությունյան 15 մայիսի 2008 թ. - 21 օգոստոսի 2008 թ. |
Հաջորդող Արծրունի Աղաջանյան |
|
|