Մարզպետունի Մանուկյան
Արտաքին տեսք
Մարզպետունի Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1964[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Վարդենիկ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Օրինաց երկիր |
Պարգևներ և մրցանակներ |
Մարզպետունի Համոյի Մանուկյան (ապրիլի 26, 1964[1], Վարդենիկ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984-1990 թթ. սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը՝ ինժեներ-շինարարի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981-1982 թթ. - աշխատել է Վարդենիկի սովխոզում՝ որպես բանվոր։
- 1982-1984 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1990-1992 թթ. - մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը և Լաչինի ինքնապաշտպանական մարտերին։
- 1991-1996 թթ. - եղել է «Մարս-7» ՍՊԸ գործադիր տնօրեն։
- 2005 թվականից «Վարդենիկ» ազատամարտի վետերանների հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է։
- 2005-2007 թթ. - Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ։
- 2008-2009 թթ. - «Համո-Մարզպետունի» ՍՊԸ տնօրեն։
- 2009-2011 թթ. - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 թ. մարտի 23-ին ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի և Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2008 թ. մարտի 24-ին ընտրվել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար՝ պաշտոնավարելով մինչև 2012 թ. մայիսի 30-ը-ը։
- 2012 թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ[2]։
- 2014 թ. մայիսի 13-ն ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։
- 2016 թ․-ից այլևս չի զբաղվում քաղաքականությամբ, ՕԵԿ անդամ չէ։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտական ծառայության մեդալ։
- ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ։
- ՀՀ ՊՆ պատվոգիր։
- Քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական (2005)։
Ամուսնացած է, ունի չորս երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդող Արծրունի Աղաջանյան |
ՀՀ Ազգային Ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մարզպետունի Մանուկյան 24 մարտի 2011 թ. - 30 մայիսի 2012 թ. |
Հաջորդող Մհեր Շահգելդյան |
|