Խաչիկ Թահտաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչիկ Թահտաճյան
Ի ծնեԽաչիկ Թահտաճյան
Ծնվել է1847
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանվել է1993
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

Խաչիկ Թահտաճյան (1847, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1914), հայ զարդանկարիչ արվեստագետ, գրաֆիկ, թատերական նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Որպես գեղագրության ուսուցիչ ավելի քան կես դար պաշտոնավարել է Պոլսի հայկական և ֆրանսիական դպրոցներում։ Սուլթաններին, ցարերին ուղղված ձոներ, ուղերձներ նա է գծագրել։ Դեսպան Նելիտովի առաջարկով նրա անունից պատրաստել է մի ձոն՝ ուղղված Ալեքսանդր ցարին։ Եղել է կոստանդնուպոլսի Խաս գյուղի հայկական թատրոնի դերասան, ձևավորել է բեմադրություններ։

Հրատարակել է ասեղնագործության տետրակներ, գեղագրական բազմաթիվ ալբոմներ, ինչպես՝ «Նշանագիրք հայերեն և գաղղիերեն» (Կ. Պոլիս, 1886), «Համառոտ գեղագրության տետրակ» (1892), «Նոր գեղագրություն ի պետս հայ վարժարանաց և համայն հայ ուսանողաց» (Կ. Պոլիս, 1909), «Գեղագրություն հայ-ֆրանս», «Գեղագրություն հայ-ֆրանս-թուրքերեն»։ Հայ տպագրության 400-ամյա հոբելյանի առթիվ 1913-ին շքեղ տպագրությամբ լույս է ընծայել «Ոսկետետր ասեղնագործության» ալբոմը, որը պարունակում է անունների և մականունների սկզբնատառերը՝ ընդելուզված։ Որպես գեղագրության ուսուցիչ պաշտոնավարել է նաև Կենտրոնական վարժարանում։ Զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմում[1][2]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուրեր։ «Ամենուն տարեցույց», 1912, 1916-1920 թթ.։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 348.