Jump to content

Խաչիկ Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ Պավլեի Բաբայան
Ծնվել էսեպտեմբերի 14, 1920
ԾննդավայրՆյուզգեր, Շամխորի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 27, 1998
(78 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս

Խաչիկ Պավլեի Բաբայան (սեպտեմբերի 14, 1920, Նյուզգեր, Շամխորի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 27, 1998, Երևան, Հայաստան), հայ ֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատեմատիկական գիտությունների դոկտոր (1976)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թ. ավարտել է Բաքվի համալսարանը։ 1954-1970 թթ.-ին՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն։ Ուսումնասիրել է տիեզերական ճառագայթների բաղադրությունը և անկայուն մասնիկների հատկությունները։ Հետազոտել է բարձր էներգիայի մասնիկների միջուկային փոխազդեցությունները վերահսկելի ֆոտոէմուլսիաների մեթոդով։ Զբաղվել է տիեզերական ճառագայթների փոփոխակման ուսումնասիրությամբ՝ Արագածի կայանում՝ իր ղեկավարությամբ ստեղծված կայանքով, ինչպես նաև վերնոլորտում՝ գունդզոնդերի արձակման միջոցով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.