Խաչիկ Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաչիկ Ադամյան
Ծնվել է դեկտեմբերի 25, 1921(1921-12-25)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ
Մահացել է նոյեմբերի 11, 1995(1995-11-11) (73 տարեկանում)
Վախճանի վայրը Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն քանդակագործ և նկարիչ
Անդամություն Հայաստանի նկարիչների միություն և Հայաստանի ճարտարապետների միություն

Խաչիկ Մնացականի Ադամյան (դեկտեմբերի 25, 1921(1921-12-25), Երևան, Հայկական ԽՍՀ - նոյեմբերի 11, 1995(1995-11-11), Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, նկարիչ` կիրառական արվեստի գծով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ Ադամյանը ծնվել է Երևանում 1921 թվականին։ Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին: 1960-1970-ական թվականներին եղել է «Հայարդնախագիծ» ինստիտուտի նախագծային-փորձարարական արվեստանոցի գլխավոր մասնագետը: 1963 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների, 1970 թվականից՝ Հայաստանի նկարիչների միությունների անդամ:

1960 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1985 թվականին Երևանում հանդես է եկել անհատական ցուցահանդեսով:

Նրա գործերից են` Երևանի հյուսիսային մուտքի խորհրդանշական քանդակը, Երևանի օդանավակայանի ցուցանիշ-հուշարձանը, Երևանի հիմնադրման 2750- ամյակին նվիրված կրծքանշաններ ու հուշանվերներ, «Գառնի», «Աշտարակ» մեդալները, կանացի զարդեր, Հայաստանում մի շարք ուղղություն ցույց տվող վահանակներ, Կիսլովոդսկ և Էսենտուկի քաղաքների ավտոբուսների կանգառները և այլն[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
  2. Baghdasaryan Aram։ «AV Production - Խաչիկ Ադամյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-08-07