Վազգեն Խաչիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խաչիկյան Վազգենից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Խաչիկյան
Ծնվել էմարտի 19, 1972(1972-03-19) (52 տարեկան)
ԾննդավայրԱխթալա, Թումանյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1997)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Վազգեն Յուրիկի Խաչիկյան (մարտի 19, 1972(1972-03-19), Ախթալա, Թումանյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996-1999 թթ. - ԵՊՀ միացյալ արհմիության նախագահի տեղակալ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀԿ անդամ։
  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։
  • 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2005 թ. հունվարի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ[1]։
  • 2007 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ։
  • 2010 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից[2]։

Քրեական հետապնդում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով՝ «յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից», 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», ինչպես նաև 314-րդ հոդվածով՝ «պաշտոնեական կեղծիքը»։ 2014 թվականի դեկտեմբերին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ կազմակերպված խմբով բյուջեից 300 միլիոն դրամ խարդախությամբ հափշտակելու ու յուրացնելու համար։ Մոտ երկու տարի ձգված դատավարության ավարտին Խաչիկյանը այդպես էլ չընդունեց մեղադրանքը։ Չնայած դրան դատարանը որոշեց Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահից բռնագանձել 170 միլիոն դրամ։ Դատապարտվեցին նաև Խաչիկյանի 12 ենթակաները, սակայն նրանցից 8-ի նկատմամբ որոշվեց պատիժը կիրառել պայմանական։

2012 թվականին կալանավորված, ապա 2014 թվականին 12 տարվա ազատազրկման դատապարտված Խաչիկյանը «պատժի լրիվ կրումով» ազատ է արձակվել 2017 թվականի սեպտեմբերի 28-ին։ Նա ազատ է արձակվել նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Նախորդող
Ֆրունզիկ Մուշեղյան
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ
Վազգեն Խաչիկյան

14 հունվարի 2005 թ. - 2007 թ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ
Վազգեն Խաչիկյան

2007 թ. - 2010 թ.
Հաջորդող
Արտեմ Ասատրյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]