Էդուարդ Խաչիկյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Խաչիկյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Խաչիկյան
Ծնվել էհոկտեմբերի 5, 1957(1957-10-05) (66 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր և հրապարակախոս
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԳարուն, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և ՀՀ Ոստիկանություն
Պարգևներ
Մարտական ծառայության մեդալ և «Մարշալ Բաղրամյան» մեդալ
Էդուարդ Խաչիկյան Վիքիդարանում

Էդուարդ Խաչիկյան (հոկտեմբերի 5, 1957(1957-10-05), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և քաղաքական գործիչ, արձակագիր, հրապարակախոս, 2007 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 5-ին, Թբիլիսիում։

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Եղել է Տրանսպորտի և հաղորդակցության փոխնախարար (1994-1998), Ներքին գործերի նախարարության լրատվական վարչության պետի տեղակալ (1998-2002

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալն է (2002)։ Ոստիկանության գնդապետ է[1]։ Հեղինակ է 22 գրքի։ Հեղինակ է կինո‎ֆիլմերի սցենարների։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկված լռություն (պատմվածքներ), Երևան, 1991, 172 էջ։
  • Ապրելու սահմանից անդին (պատմվածքներ), Երևան, 2000, 111 էջ։
  • Տրդատ Մեծ, Երևան, 2001, 253 էջ։
  • Դժոխքից հետո՝ դժոխքի առաջ… (պատմվածքներ), Երևան, 2003, 160 էջ։
  • Գոմորյան գիշեր (պատմվածքներ), Երևան, 2004, 128 էջ։
  • Շնագարը (վիպակներ, պատմվածքներ), Երևան, 2005, 128 էջ։
  • Սևը սպիտակի մեջ, Երևան, 2006, 240 էջ։
  • Դեղին մորմ, սև աշուն (վիպակ), Երևան, 2007, 120 էջ։
  • Չաու Չաու սև շունը (պատմվածքներ), Երևան, 2008, 156 էջ։
  • Բժիշկ Սանյանի մահը (վիպակ, պատմվածքներ), Երևան, 2009, 128 էջ։
  • Սարգիս զորավար, Երևան, 2010, 285 էջ։
  • Զուգահեռ աշխարհներ (էսսեներ, պատմվածքներ, վիպակ), Երևան, 2011, 176 էջ։
  • Սուրբ մասունքի առեղծվածը, Երևան, 2012, 338 էջ։
  • Եվ արևը մայր մտավ լուսաբացին, Երևան, 2013, 264 էջ։
  • Հավերժական պտույտ (պատմվածքներ, էսսեներ), Երևան, 2014, 208 էջ։
  • Ղեբուբան կամ արքայի գործակալը, Երևան, 2014, 374 էջ։
  • Սմբատ Գունդստաբլ, Երևան, ա. թ., 364 էջ։
  • Օ՜, Քինգ (վիպակ), Երևան, 2015, 120 էջ։
  • Սև հրեշտակի խոստումը, Երևան, 2016, 240 էջ։
  • Գրավաճառը (վիպակ, պատմվածքներ), Երևան, 2017, 200 էջ։
  • Երկու աշխարհների քաղաքացին (պատմվածքներ, վեպ), Երևան, 2018, 288 էջ։
  • Հայոց գայլը, Երևան, 2020, 168 էջ։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվականին արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի։
  • 2012 թվականին արժանացել է ՀՀ ոստիկանության նախարարության «Արամ Մանուկյան» մեդալի։
  • 2011 թվականին «Սպիտակ գայլ» պատմվածաշարն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակի։
  • 2006 թվականին արժանացել է ՀՀ նախագահի «Մարտական ծառայության համար» մեդալի։
  • 2000 թվականին արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» մեդալի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էդուարդ Խաչիկյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Խաչիկյան (պետական գործիչ)» հոդվածին։