Էդուարդ Խաչիկյան (պետական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Խաչիկյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Խաչիկյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1957 (66 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր և հրապարակախոս |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Գարուն, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և ՀՀ Ոստիկանություն |
Պարգևներ | |
Էդուարդ Խաչիկյան Վիքիդարանում |
Էդուարդ Խաչիկյան (հոկտեմբերի 5, 1957, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և քաղաքական գործիչ, արձակագիր, հրապարակախոս, 2007 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 5-ին, Թբիլիսիում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Եղել է Տրանսպորտի և հաղորդակցության փոխնախարար (1994-1998), Ներքին գործերի նախարարության լրատվական վարչության պետի տեղակալ (1998-2002)։
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալն է (2002)։ Ոստիկանության գնդապետ է[1]։ Հեղինակ է 22 գրքի։ Հեղինակ է կինոֆիլմերի սցենարների։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկված լռություն (պատմվածքներ), Երևան, 1991, 172 էջ։
- Ապրելու սահմանից անդին (պատմվածքներ), Երևան, 2000, 111 էջ։
- Տրդատ Մեծ, Երևան, 2001, 253 էջ։
- Դժոխքից հետո՝ դժոխքի առաջ… (պատմվածքներ), Երևան, 2003, 160 էջ։
- Գոմորյան գիշեր (պատմվածքներ), Երևան, 2004, 128 էջ։
- Շնագարը (վիպակներ, պատմվածքներ), Երևան, 2005, 128 էջ։
- Սևը սպիտակի մեջ, Երևան, 2006, 240 էջ։
- Դեղին մորմ, սև աշուն (վիպակ), Երևան, 2007, 120 էջ։
- Չաու Չաու սև շունը (պատմվածքներ), Երևան, 2008, 156 էջ։
- Բժիշկ Սանյանի մահը (վիպակ, պատմվածքներ), Երևան, 2009, 128 էջ։
- Սարգիս զորավար, Երևան, 2010, 285 էջ։
- Զուգահեռ աշխարհներ (էսսեներ, պատմվածքներ, վիպակ), Երևան, 2011, 176 էջ։
- Սուրբ մասունքի առեղծվածը, Երևան, 2012, 338 էջ։
- Եվ արևը մայր մտավ լուսաբացին, Երևան, 2013, 264 էջ։
- Հավերժական պտույտ (պատմվածքներ, էսսեներ), Երևան, 2014, 208 էջ։
- Ղեբուբան կամ արքայի գործակալը, Երևան, 2014, 374 էջ։
- Սմբատ Գունդստաբլ, Երևան, ա. թ., 364 էջ։
- Օ՜, Քինգ (վիպակ), Երևան, 2015, 120 էջ։
- Սև հրեշտակի խոստումը, Երևան, 2016, 240 էջ։
- Գրավաճառը (վիպակ, պատմվածքներ), Երևան, 2017, 200 էջ։
- Երկու աշխարհների քաղաքացին (պատմվածքներ, վեպ), Երևան, 2018, 288 էջ։
- Հայոց գայլը, Երևան, 2020, 168 էջ։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 թվականին արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի։
- 2012 թվականին արժանացել է ՀՀ ոստիկանության նախարարության «Արամ Մանուկյան» մեդալի։
- 2011 թվականին «Սպիտակ գայլ» պատմվածաշարն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակի։
- 2006 թվականին արժանացել է ՀՀ նախագահի «Մարտական ծառայության համար» մեդալի։
- 2000 թվականին արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» մեդալի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էդուարդ Խաչիկյանի կենսագրությունը avproduction.am կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-12-ին։ Վերցված է 2021-01-10
|
Կատեգորիաներ:
- Հոկտեմբերի 5 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ արձակագիրներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ հրապարակախոսներ
- Մարտական ծառայության մեդալակիրներ