Խաչելություն Ֆերդինանտից և Սանչայից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Խաչելություն» Ֆերդինանտից և Սանչայից
[[Պատկեր:
|280px|]]
'
բարձրություն53 սմ, Քրիստոսի պատկերը՝ 305 մմ
լայնություն34.5 սմ
խորություն1 սմ

«Խաչելություն» Ֆերդինանտից և Սանչայից (իսպ.՝ Crucifijo de don Fernando y doña Sancha), մոտ 1063 թվականի փղոսկրյա փորագրությամբ արվեստի գլուխգործոց Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում։ Այն Ֆերդինանտ I թագավորը և Լեոնի թագուհի Սանչան նվիրաբերել են Լեոնի Սան Իսիդոր տաճարի կահավորման համար։

Խաչը Քրիստոսի մարմինը պատկերող իսպանական ամենավաղ գործերից է, քանզի ոսկե, փղոսկրյա, փայտե նմանօրինակ գործերը եղել են առանց պատկերների։ Արքայական նվերը նկարագրվում է որպես «Փրկչի պատկերով փղոսկրե խաչ»[1][2]։

Քրիստոսի խաչելությամբ պատկերն ունի 52 սմ բարձրություն, 34,5 սմ լայնություն, Քրիստոսի պատկերը՝ 305 մմ բարձրություն։ Քրիստոսը կերտված է ամբողջ հասակով, գլուխը դեպի ձախ, աչքերը՝ բաց։ Ոտքերից յուրաքանչյուրն առանձին գամված է խաչին։ Աջ ձեռքի մատները բացակայում են։ Գոտկատեղի կտորը ծածկում է ծնկները և կապված է իրանին։ Ոտքերը և մարմինն ուղղահայաց են։ Հետևի կողմում կա ազատ տարածք՝ որպես սուրբ մասունք օգտագործելու համար։

Հակառակ կողմում բույսերի, կենդանիների և մարդկանց միահյուսված պատկերներ են, որոնք կամ բարձրանում են դրախտ, կամ իջնում դժոխք։ Քրիստոսի պատկերի վերևում կա մակագրություն.

IHSNAZA
RENUSREX
IUDEORU

որը թարգմանաբար նշանակում է. «Հիսուս Նազովրեցին, հրեաների թագավորը»։ Փղոսկրյա մակագրության վերևում պատկերված է՝ ինչպես է հարություն առած Քրիստոսը տանում իր խաչը։ Խաչի ներքևի մասում՝ խաչված պատկերից վար, Ադամի ֆիգուրն է, իսկ դրանից ներքև՝ մակագրություն.

FREDINANDUSREX
SANCIAREGINA

ներկայացնում է Ֆերդինանտի և Սանչայի կատարած աշխատանքը։ Խաչի հակառակ կողմում բացի բույսերից՝ կենտրոնում տիրոջ գառն է, իսկ անկյունային չորս թևերում՝ Չորս ավետարանիչների խորհրդանիշերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gómez-Moreno (1947), 162.
  2. Els ulls d'atzabeja són una característica del taller d'ivori de Lleó, ubicat a prop de la Col·legiata de Sant Isidor.