Խաչատուր (ողբասաց)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչատուր (այլ կիրառումներ)
Խաչատուր | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Վախճանվել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Խաչատուր (ծն. և մահ. թթ. անհայտ), հայ բանաստեղծ-ողբասաց։ Ապրել և ստեղծագործել է XII դարի երկրորդ կեսին և XIII դարի սկզբին։ Գործել է Կիլիկիայի Սկևռա վանքում, աշակերտել Ն. Լամբրոնացուն։ Խաչատուրից պահպանված միակ գործը «Ողբք ի տէր Ներսէս արհիեպիսկոպոս Տարսոնի, ասացեալ Խաչատուր պաշտօնեի՝ նորին աշակերտի» (հրտ. «Բազմավէպ», 1874) խորագրով չափածո երգն է՝ գրված իր ուսուցչի՝ Լամբրոնացու մահվան (1198) անմիջական տպավորության տակ։ Երգում Լամբրոնացին ներկայացված է որպես հոգևոր գործչի, գիտնական մեկնիչի ու թարգմանչի կատարելատիպ։ Ոճով, պատկերավորությամբ ու արտահայտչական ձևերով Խաչատուրի ողբը աղերսվում է ժողովրդական բանահյուսության հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 21)։ |