Խաչատուր Գռուզյան
Արտաքին տեսք
Խաչատուր Գռուզյան | |
---|---|
Ծնվել է | 1878 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1919 |
Մասնագիտություն | հրապարակախոս |
Խաչատուր Գռուզյան (1878, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1919), հայ հրապարակախոս, կրթական գործիչ։
Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյանների Պոլսի վարժարանում։ Ավարտելուց հետո աշխատել է որպես ուսուցիչ, միաժամանակ ունեցել է գրական-հրապարակախոսական գործունեություն։ Գրել է բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել «Հանդես ամսօրյա», «Հանրագիտակ», «Ուսումնարան» և այլ պարբերականներում։ Աշխատակցել է նաև «Մեճմուտի ախպար» հայատառ թուրքերեն թերթին[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 252-253.