Խայմե Պենեդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Խայմե Պենեդո
Jaime Penedo1 (cropped).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Panama.svg Պանամա և Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 26, 1981(1981-09-26)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր Պանամա, Պանամա
Հասակ 183 սանտիմետր
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
1991—1999 Պանամա Էստուդիանտես (Պանամա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000—2001 Պանամա Էստուդիանտես (Պանամա) 36 (0)
2002—2004 Պանամա Պլասա Ամադոր 51 (0)
2004—2005 Պանամա Արաբե Ունիդո 42 (0)
2005—2006 Իտալիա Կալյարի 0 (0)
2006—2007 Իսպանիա Օսասունա Բ 12 (0)
2007—2013 Գվատեմալա Մունիսիպալ 171 (0)
2013—2015 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Գալաքսի 61 (−59)
2016 Կոստա Ռիկա Սապրիսա 17 (−10)
2016—2018 Ռումինիա Դինամո (Բուխարեստ) 66 (−76)
2000—2018 Ընդհանուր կարիերայում 456 (−145)
Ազգային հավաքական
2003—2018 Պանամա Պանամա 137 (−?)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խայմե Մանուել Պենեդո Կանո (իսպ.՝ Jaime Manuel Penedo Cano, սեպտեմբերի 26, 1981(1981-09-26)[1][2], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է եկել Պանամայի հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերան սկսել է Պանամայի «Էստուդիանտես» ակումբում, որի հիմնական կազմում նորամուտը նշել է 2000 թվականին։ 2002 թվականին դարպասապահը տեղափոխվել է «Պլասա Ամադոր»։

2004 թվականին միացել է «Արաբե Ունիդո» ակումբին, որի կազմում դարձել է 2004 թվականի Ապերտուրայի և Կլաուսուրայի հաղթող։ Պանամայի առաջնությունում հաջող ելույթից հետո Պենեդոն տեղափոխվել է իտալական «Կալյարի» ակումբ։ Սակայն Սարդինիայի թիմի կազմում դարպասապահը ոչ մի հանդիպում չի անցկացրել և 2006 թվականի ամռանը տեղափոխվել է Սեգունդայում հանդես եկող «Օսասունա Բ»։

Իսպանական ակումբում անցկացնելով 27 հանդիպում՝ 2007 թվականի ամռանը Պենեդոն վերադարձել է Կենտրոնական Ամերիկա՝ պայմանագիր կնքելով «Մունիսիպալ» ակումբի հետ։ Գվատեմալական ակումբի հետ Խայմեն 4 անգամ դարձել է Գվատեմալայի առաջնության հաղթող, մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի խաղերին։

2013 թվականի օգոստոսի 5-ին հայտարարվել է խաղացողի՝ Լոս Անջելես Գելաքսիի կազմ տեղափոխվելու մասին[3]։ Ամերիկյան ակումբում դարպասապահը նորամուտը նշել է 2013 թվականի օգոստոսի 18-ին «Ռեալ Սոլթ Լեյքի» դեմ խաղում[4]։ «Վանկուվեր Ուայթքեփսի» հետ հաջորդ խաղում Խայմեն օգնել է իր ակումբին հաղթել 1:0 հաշվով[5]։ Խայմեն մասնակցել է կանոնավոր առաջնության 9 խաղի, որոնցում բաց է թողել 7 գնդակ, 4 խաղում անառիկ է թողել իր դարպասը։ Պենեդոն նաև մասնակցել է «Ռեալ Սոլթ Լեյքի» դեմ ՄԼՍ-ի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆի երկու հանդիպումներին[6][7]։ 2015 թվականի հուլիսի 30-ին պանամացու պայմանագիրը «Գելաքսիի» հետ խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ[8][9]։

2016 թվականի սկզբին 2 տարվա պայմանագիր է կնքել Կոստա Ռիկայի առաջնության «Դեպորտիվո Սապրիսայի» հետ[10]։

2016 թվականի հուլիսին տեղափոխվել է Ռումինիայի առաջնության «Դինամո Բուխարեստ» ակումբ՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[11]։

Կարերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանամայի հավաքականում սկսել է հանդես գալ 2003 թվականին։ Ազգային հավաքականի կազմում անցկացրել է ավելի քան 110 հանդիպում։

2005 թվականին ընդգրկվել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի 2005 թվականի Ոսկե գավաթում։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է իր հավաքականի բոլոր 6 խաղերը[12], այդ թվում՝ ԱՄՆ-ի դեմ եզրափակիչ հանդիպմանը, որում պանամացիները պարտվել են 11 մետրանոցներով[13]. Ճանաչվել է գավաթի խաղարկության լավագույն դարպասապահ և ընդգրկվել խորհրդանշական հավաքականում։

2007 թվականին մասնակցել է Կենտրոնական Ամերիկայի ֆուտբոլային միության գավաթին, խաղադաշտ դուրս եկել 2 խաղում, այդ թվում՝ Կոստա Ռիկայի հավաքականի դեմ վճռորոշ խաղում[14]։

Նույն թվականին հավաքականի կազմում հանդես է եկել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթում։ Մասնակցել է հավաքականի բոլոր 4 հանդիպումներին, բաց է թողել 7 գնդակ[15]։

2009 թվականին Հոնդուրասի Կենտրոնական Ամերիկայի ֆուտբոլային միության գավաթի խաղարկությունում հավաքականի կազմում դարձել է մրցաշարի հաղթող ՝ խաղալով 4 հանդիպում։ Եզրափակիչ խաղում Պանամայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է Կոստա Ռիկայի հավաքականին[16]. Պենեդոն ընդգրկվել է 2009-ի ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի Պանամայի հավաքականի հայտացուցակում, անցկացրել է մրցաշարի բոլոր 4 հանդիպումները, բաց է թողել 5 գնդակ[17].

2011 - ին Հավաքականի կազմում մասնակցել է Կենտրոնական Ամերիկայի Գավաթին ։ 4 խաղում բաց է թողել 1 գնդակ[18].Սալվադորի հավաքականի դեմ խաղում 3-րդ տեղի համար խաղում իր թիմին օգնել է հաղթանակ տանել 11 մետրանոցներով[19]. Նույն թվականին հասել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի կիսաեզրափակիչ ՝ մասնակցելով մրցաշարի 4 խաղի, բաց է թողել 5 գնդակ։

2013 թվականին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթում դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր։ Նա մասնակցել է 5 հանդիպման, որոնցում բաց է թողել 4 գնդակ։ Հայմեն կրկին, ինչպես եւ 2005 թվականին, ճանաչվել է գավաթի լավագույն դարպասապահ և ընդգրկվել խորհրդանշական հավաքականում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանամա Արաբե Ունիդո
  • Պանամայի չեմպիոն (2) – Ապերտուրա 2004, Կլաուսուրա 2004
Գվատեմալա Մունիսիպալ
  • Գվատեմալայի չեմպիոն (4) – Կլաուսուրա 2008, Ապերտուրա 2009, Կլաուսուրա 2010, Ապերտուրա 2011
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Գալաքսի
  • Չեմպիոն MLS (1) – 2014
Ռումինիա Դինամո Բուխարեստ
  • Ռումինական լիգայի գավաթի դափնեկիր (1) – 2016/17
Պանամա Պանամա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  3. «LA Galaxy sign goalkeeper Jaime Penedo» (անգլերեն)։ LA Galaxy։ August 5, 2013։ Վերցված է 2020-11-18 
  4. «Soccerway» (ռուսերեն) 
  5. «Soccerway» (ռուսերեն) 
  6. «Soccerway» (ռուսերեն) 
  7. «Soccerway» (ռուսերեն) 
  8. «LA Galaxy and goalkeeper Jaime Penedo part ways» (անգլերեն)։ LA Galaxy։ July 30, 2015։ Վերցված է 2020-11-18 
  9. «LA Galaxy and goalkeeper Jaime Penedo part ways after two seasons» (անգլերեն)։ MLSsoccer.com։ July 30, 2015։ Վերցված է 2018-06-11 
  10. «Bienvenido a la familia morada Jaime Penedo» (իսպաներեն)։ Deportivo Saprissa։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-19-ին։ Վերցված է 2016-06-9 
  11. «OFICIAL! Dinamo a anunţat transferul lui Jaime Penedo. Panamezul a semnat pe 2 ani» (ռումիներեն)։ Digi Sport։ 04.07.2016։ Վերցված է 2018-06-11 
  12. GOLD CUP — 2005 USA
  13. «Soccerway» (ռուսերեն) 
  14. UNCAF (Qualifying Tournament for Gold Cup) 2007 — Details
  15. CONCACAF Championship, Gold Cup 2007 — Full Details
  16. UNCAF (Qualifying Tournament for Gold Cup) 2009 — Details
  17. CONCACAF Championship, Gold Cup 2009 — Full Details
  18. Copa Centroamericana 2011 (UNCAF Nations Cup)
  19. «Soccerway» (ռուսերեն) 

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]