Խաղալիքների երկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղալիքների երկիր
գերմ.՝ Spielzeugland
Երկիր Գերմանիա
Ժանրդրամա
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Նացիստական Գերմանիա
Թվական2007
Լեզուգերմաներեն
ՌեժիսորՅոխեն Ալեքսանդր Ֆրեյդանկ[1]
Սցենարի հեղինակՅոհան Ա. Բուներս
ԴերակատարներՅուլիա Յագեր և Տորստեն Միխաելիս
ԵրաժշտությունԻնգո Լյուդվիգ Ֆրենզել
Տևողություն14 րոպե
Պաշտոնական կայքէջ

Խաղալիքների երկիր (գերմ.՝ Spielzeugland), հեղինակ Յոխեն Ֆրեյդանքի կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ։ 2009 թվականին ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[2]։

Ստեղծման և վարձույթի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեյդանկի բառերով ֆիլմի գաղափարը ծագել է, երբ նա փորձել է խաբել իր կրտսեր եղբորն այն ժամանակ, երբ լուրերով ցույց էին տալիս ցնցող լուսանկարներ։ 14 րոպեանոց ֆիլմը ստեղծվել է 4 տարի[3]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2007 թվականին։

2014 թվականին ֆիլմի սցենարը լույս է տեսել առանձին գրքի տեսքով, լրացուցիչ նյութերով ու DVD հավելվածով[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում 1942 թվականին Նացիստական Գերմանիայում։ Հայնրիխ Մայսներն ու Դավիթ Զիլբերշտայնը ընկերներ ու հարևաններ են։ Իր երեխայի մանկական հոգեբանությունը Հոլոքոստի սարսափից պաշտպանելու համար, Մարիանա Մայսներն ասում է իր որդուն, որ նրա ընկեր Դավիթն ուղևորվում է ոչ թե համակենտրոնացման ճամբար, այլ «խաղալիքների երկիր»։

Երեխան որոշում է, որ չի կարող բաց թողնել այդ արկածներն ու որոշում է գնալ իր ընկերոջ հետևից դեպի հեքիաթային արկածներ։ Մի անգամ առավոտյան նա անհայտանում է հրեա հարևանների հետ։ Մարիանան փնտրում է իր որդուն կայարանում ու չգտնելով նրան, փրկում է Դավիթին որպես իր սեփական որդի։ Եզրափակիչ տեսարանում Հենրիխն ու Դավիթը միասին խաղում են, բայց արդեն մեծ հասակում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուլիա Յագեր՝ Մարիանա
  • Սեդրիկ Յայխ՝ Հայնրիխ
  • Տամայ Բուլուտ Օզտավան՝ Դավիթ Զիլբերշտայն
  • Դավիթ Քրիստիան Բուներս՝ օբերշտուրմֆյուրեր
  • Գրեգոր Վեբեր՝ ՍՍ-ի սպա

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է հետևյալ պարգևներին․

Պարգևներ
Փառատոն / Մրցանակ Թվական Պարգև Կատեգորիա Հաղթող
Կինեմատոգրաֆիական մշակույթների ու գիտությունների ակադեմիա
2009 Օսկար Լավագույն խաղային կարճամետրաժ ֆիլմ Յոխեն Ֆրեյդանք
Փալմ-Սպրինգսում կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոն 2008 Հանդիսատեսների համակրանքի մրցանակ Լավագույն խաղային ֆիլմ Յոխեն Ֆրեյդանք

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խաղալիքների երկիր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • «MEPHISTOFILM: Spielzeugland» (գերմաներեն). mephistofilm.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. filmportal.de — 2005.
  2. «Awards for Spielzeugland (2007)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  3. «Kurzfilm "Spielzeugland": Berliner Regisseur bekommt Oscar» (գերմաներեն). STERN.DE. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  4. «Spielzeugland» (գերմաներեն). Gollenstein Verlag. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.(չաշխատող հղում)