Խալտուրինի նրբանցք (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Խալտուրինի փողոց (այլ կիրառումներ)
Խալտուրինի նրբանցք
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն220 մետր
Անվանվել էՍտեպան Խալտուրին
Փոստային ինդեքս298609
Կոորդինատներ: 44°29′42.000000099991″ հս․ լ. 34°9′3.0000000987899″ ավ. ե. / 44.49500000002777256° հս․. լ. 34.150833333360772315° ավ. ե. / 44.49500000002777256; 34.150833333360772315

Խալտուրինի նրբանցք (ռուս.՝ Переулок Халтурина), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ռուս բանվոր հեղափոխական Ստեպան Նիկոլաևիչ Խալտուրինի (1856-1882) պատվին։ Սկիզբ է առնում Լուկոմսկու փողոցից և ավարտվում Խալտուրինի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 220 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Խալտուրինի նրբանցքը սկսվում է Լուկոմսկու փողոցից և ավարտվում Խալտուրինի փողոցի հետ հատումով։ Նրբանցքում կա համարակալված 32 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 17 շենք, աջ կողմում (զույգ համարներ)՝ 15։ Կարճ նրբանցք է. երկարությունն ընդամենը 220 մետր է։

Խալտուրինի նրբանցքի փոստային դասիչն է՝ 298609։

Նրբանցքն անվանվել է ռուս բանվոր հեղափոխական Ստեպան Նիկոլաևիչ Խալտուրինի (1856-1882) պատվին։ 1880 թվականի փետրվարին Ձմեռային պալատում նա անհաջող մահափորձ է կատարել կայսր Ալեքսանդր II-ի դեմ։ Ն. Ժելվակովի հետ նախապատրաստել է զինվորական դատախազ Ստրելնիկովի սպանությունը։ Մահապատժի է ենթարկվել 1882 թվականին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 4, էջ 707» 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]