Խաժակ Եփրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եփրիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաժակ Եփրիկյան
Ծնվել է1922
ԾննդավայրՂաուրմա, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Խաժակ Եփրիկյան Վիքիդարանում

Խաժակ Եփրիկյան (1922, Ղաուրմա, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան), բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Պուշկինի (այժմ՝ Սուլխան-Սաբա Օրբելիանու) անվան մանկավարժական ինստիտուտի հայկական բաժնի լեզվագրական ֆակուլտետը։ Ապրել է Թբիլիսիում։ Երկար տարիներ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Թբիլիսիի թիվ 86 հայկական դպրոցում։ Եղել է Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության վարչության անդամ, ղեկավարել է միության «Գրական ծիլեր» մանկապատանեկան ակումբը։ Տպագրվել է հիմնականում Թբիլիսիում՝ «Կամուրջ» և «Վերնատուն» տարեգրքերում, «Վրաստան» թերթում[1]։

Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին[2]՝ Հյուսիսային Կովկասից մինչև Ուկրաինա (1941-1945)[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Սեդա Հայրապետյանը, ևս մանկավարժ էր։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենիքիս առավոտը, Թբիլիսի, 1998։
  • Կոմիտասի չինարին, Թբիլիսի, «Մերանի», 2002։
  • Պատմվածքներ, Թբիլիսի, «Մերանի», 2012։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակ պապի հուշատետրը։ Կամուրջ, Թբիլիսի, Վրաստանի գրողների ստեղծագործական միություն, 2009, էջ 28-33։
  • Այգաբաց; Իզուր թողի; Պատկեր; Միշտ գարուն լիներ; Թե գալու լինես; Զուր որոնեցի; Դու ինձ խոստացար; Վերջալույս։ Կամուրջ, Թբիլիսի, Վրաստանի գրողների ստեղծագործական միություն, 2013, էջ 7-10։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կամուրջ, Թբիլիսի, Վրաստանի գրողների ստեղծագործական միություն, 2009, էջ 28։
  2. «91-ամյա Սերգո Միրզոյանն ու 100-ամյա Խաժակ Եփրիկյանը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
  3. Ջուլիետա Բադալյան. Հաղթանակի տոնդ շնորհավոր, զիվոր Խաժակ Եփրիկյան: