Խազրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խազրի
ադրբ.՝ Xəzri
SpecialForcesguards.jpg
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողները Խազրի ինքնաձիգներով Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ
ՏեսակԻնքնաձիգ
Ենթատեսակինքնաձիգ
ԵրկիրԱդրբեջանԱդրբեջան
Արտադրված է2011 - ներկա
Փամփուշտի տեսակ5,45 x 39 մմ

Խազրի (ադրբ.՝ Xəzri), ադրբեջանական ինքնաձիգ, որը ստեղծվել է խորհրդային արտադրության ԱԿ-74Մ ինքնաձիգի հիման վրա: Արտադրվում է 2011 թվականից Ռուսաստանի կողմից տրված լիցենզիայով[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խազրի ինքնաձիգի արտադրության պայմանագիրը կնքվել է 2010 թվականին «Ռոսոբոռոնէքսպորտի» և Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության միջև 10 տարի ժամկետով: Ռուսական կողմից պայմանագրի կատարող է հանդիսանում Իժմաշ ԲԲԸ-ն: Ինքնաձիգների համար անհրաժեշտ բաղադրիչներն ու մասերը մատակարարվում է Ռուսաստանից: Ըստ պայմանագրի՝ անհրաժեշտության դեպքում հնարավոր է արտադրել ինքնաձիգի համար անհրաժեշտ մասեր Ադրբեջանում[2]: Համաձայն պայմանագրի դրույթների՝ Ադրբեջանում արտադրված բոլոր ինքնաձիգները պետք է մատակարարվեն միայն Ադրբեջանի զինված ուժերին և այդ երկրի ուժային այլ կառույցներին[3]:

Կառուցվածքային առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԿ-74Մ-ից Խազրին տարբերվում է որոշ որակական հատկություններով: Ինքնաձիգն ունի գիշերային տեսողության, լազերային նշանառման, լուսավորման սարքավորումներ կրելու հարմարանքներ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]