ԽՍՀՄ որսորդական տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ԽՍՀՄ Որսորդական տնտեսություն,

  1. Ժողովրդական տնտեսության ճյուղ, ապահովում է որսորդական մթերքների (միս, մորթի և այլն) ստացումը և որսորդական պետական ֆոնդի արդյունավետ օգտագործումը։ Որորդական տնտեսության միջոցով տարեկան ստացվում է մոտ 50 միլիոն մորթի, մինչև 20 հազր տ. միս, և 800 հազար որսված թռչուն ։
  2. Նույնանուն ճյուղի արտադրական-տերիտորիալ հիմնական միավոր։ Որսորդական տնտեսությունները լինում են արդյունագործաորսորդական, որսորդական պետական, սպորտային, արգելանոցաորսորդական տիպերի։ Արդյունագործաորսորդական տնտեսությունները (պետական, կոոպերատիվ, կոլտնտեսություն, սովետական տնտեսություն) երկրում մորթու և որսամսի հիմնական մթերողներն են։ Դրանց խնդիրն է նաև որսորդական պետական ֆոնդի պաշարների ավելացումը, որսի կատարելագործված գործիքների ու ձևերի ներդրումը, մուշտակամորթեղենի և հումքի այլ տեսակների առաջնային վերամշակման մեթոդների բարելավումը, գազանաբուծությունը են։ Որսորդական պետական, և արգելանոցաորսորդական տնտեսությունների խնդիրներն են գիտականորեն հիմնավորված տնտեսավարման ձեերի մշակումը և արտադրության մեջ դրանց ներդրումը, արդյունագործական արժեքավոր կենդանիների պահպանումը և բուծումը (երկրի այլ շրջանների համար), ինչպես նաև, մասնակիորեն որսահումքի մթերումը։ Սպորտային տնտեսությունները իրագործում են աշխատավորությանը որսորդական սպորտաձեերում ներգրավելու աշխատանքներ, ինչպես նաե համագործակցելով մթերող կազմակերպությունների հետ նպաստում են որսամսի և մորթու մթերման պետ․ պլանային առաջադրանքների կատարմանը։ Որսորդաան տնտեսությունների ընդհանուր ղեկավարությունը իրագործում է ԽՍՀՄ գյուղատնտեսության մինիստրության բնության պահպանության, արգելանոցների և Որսորդական տնտեսությունների գլխավոր վարչությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 654 CC-BY-SA-icon-80x15.png