ԽՍՀՄ-Արևմտյան Գերմանիա հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՍՀՄ-Արևմտյան Գերմանիա հարաբերություններ
Գերմանիա և ԽՍՀՄ

Գերմանիա

ԽՍՀՄ

ԽՍՀՄ-Արևմտյան Գերմանիա հարաբերություններ, դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Միության և Արևելյան Գերմանիայի (ԳՖՀ) միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1955 թվականի սեպտեմբերին։ Կնքվել են հյուպատոսական պայմանագիր և համաձայնագրեր առևտրի ու ծովագնացության ընդհանուր հարցերի վերաբերյալ (19581970 թվականի օգոստոսի պայմանագրով ԽՍՀՄ-ն ու ԳՖՀ-ը պարտավորվեցին նպաստել Եվրոպայի իրադրության բարելավմանը, վիճելի հարցերը լուծել բացառապես խաղաղ միջոցներով, ձեռնպահ մնալ ուժով սպառնալուց կամ ուժ գործադրելուց, հայտարարեցին, որ տարածքային պահանջ չունեն որևէ մեկից և այդպիսիք չեն լինի ապագայում և այլն։ Հաստատվեց եվրոպական բոլոր պետությունների ներկա սահմանների անխախտելիության սկզբունքը։ 1973 թվականի մայիսին բարձր մակարդակի հանդիպման ժամանակ համաձայնագրեր կնքվեցին տնտեսական, արդյունաբերական և տեխնիկական համագործակցության, մշակութային փոխանակման և այլնի մասին։

Գործարար կապերի ամրապնդման հետևանքը եղավ տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական համագործակցության զարգացման երկարաժամկետ համաձայնագրերի ստորագրումը (19741978 թվականի մայիսին բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Արևմտյան Գերմանիան ստորագրեց համատեղ հայտարարություն, որով կողմերը հաստատեցին իրենց նվիրվածությունը Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքներին, լարվածության թուլացմանը։ Կնքվեց նաև տնտեսական և արդյունաբերական համագործակցության երկարաժամկետ (25 տարով) նոր համաձայնագիր։ 1980 թվականի հունիս-հուլիսին ֆեդերալ կանցլեր Շմիդտի Մոսկվա կատարած այցելության ժամանակ կնքվեց ԽՍՀՄ-ԳՖՀ երկարաժամկետ տնտեսական և արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների ծրագիր։ 1981 թվականի նոյեմբերին բարձր մակարդակի հանդիպման (ԳՖՀ) ժամանակ քննարկվեցին խաղաղության ապահովման, ինչպես նաև տնտեսական համագործակցության հարցեր։ Այցելության նախօրեին ստորագրվեցին համաձայնագրեր՝ ԳՖՀ-ին խորհրդային բնական գազ և ԽՍՀՄ-ին խողովակներ ու գազամուղի համար սարքավորում մատակարարելու («գազ-խողովակներ») վերաբերյալ։ 1983 թվականի հուլիսին բարձր մակարդակի հանդիպման ժամանակ (Մոսկվա) կողմերը հավաստեցին, որ կողմնակից են ԽՍՀՄ-ի և ԳՖՀ-ի հարաբերությունների զարգացմանը 1970 թվականի պայմանագրի և խորհրդա-արևմտագերմանական հետագա համաձայնագրերի հիման վրա, քննարկվեցին Եվրոպայի անվտանգության հետ կապված մի շարք հարցեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 548