Լևոն Սաքունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Սաքունց
 
Կուսակցություն՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցություն
Մասնագիտություն՝ Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաներԻ մասնագետ
Գործունեություն՝ Վիեն քաղաքի փոխքաղաքապետ
Ազգություն ֆրանսահայ
Ծննդյան օր սեպտեմբերի 5, 1986
Ծննդավայր Երևան
Ամուսին Աստղիկ Ոսկանյան

Լևոն Սաքունց (ֆր.՝ Levon Sakounts, սեպտեմբերի 5, 1986, Երևան, Հայաստան), հայազգի ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի հանրապետական կուսակցության տարածքային ղեկավար, Հայաստան համահայկական հիմնադրամի խորհրդի անդամ, Վիեն քաղաքի փոխքաղաքապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Սաքունցը ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 5-ին[1] Երևանում: 13 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա։ Լևոնի պապը, որը ծնվել է Ֆրանսիայի Վիեն քաղաքում, 1947 թվականին՝ «Մեծ հայրենադարձության» ժամանակ ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: Հետագայում ընտանիքիը տեղափոխվել է Ֆրանսիա:

Լևոնը տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում բարձրագույն կրթությունը ստացել է Ֆրանսիայում։ Քաղաքականության մեջ իր գործունեությունը սկսել է 2007 թվականից՝ Նիկոլա Սարկոզիի ընտրարշավի ժամանակ, եղել է աջակողմյան UMP կուսակցության ակտիվ անդամ, որի կազմում էր նաև ճանաչված քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը։ 2012 թվականին Լևոն Սաքունցը դարձել է նույն կուսակցության խորհրդի անդամ[2]:

Լևոն Սաքունցը Հայաստան համահայկական հիմնադրամի խորհրդի անդամ է, մասնակցում է հեռուստափառատոնի կազմակերպչական աշխատանքներին[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]