Jump to content

Լևոն Սայադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սայադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Սայադյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝շաշկիստ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 9, 1949(1949-11-09)
Մահվան ամսաթիվ՝2014
Ակումբ՝Բանակային մարզական ակումբ
Մարզիչ(ներ)՝Վլադիմիր Թումանյան
Արմեն Մարության

Լևոն Հակոբի Սայադյան (նոյեմբերի 9, 1949(1949-11-09) - 2014), հայազգի խորհրդային մարզիկ, շաշիստ, գրոսմայստեր, 1982 թվականի ԽՍՀՄ փոխչեմպիոն և 1983 թվականի ԽՍՀՄ չեմպիոն։

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Սայադյանը մանկուց զբաղվել է սիրողական շաշկիով։ 15 տարեկանում մեկնել է Երևան, որտեղ պիոներների պալատին կից՝ վարպետ Վլադիմիր Թումանյանի գլխավորությամբ սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ շաշկիով։ Հետագայում նրա մշտական մարզիչն է դարձել Արմեն Մարությանը[1]։

Համամիութենական պատանեկան թիմային մրցումներին մասնակցելու համար Լևոն Սայադյանն ընդգրկվել է ՀԽՍՀ ազգային հավաքականի կազմում։ Մրցումների ժամանակ մեծահասակների կազմում ոչ-ոքի է խաղացել ԽՍՀՄ փոխչեմպիոն Վիկտոր Լիտվինովիչի հետ։ Հետագայում Սայադյանը Արհմիությունների համամիութենական կենտրոնական խորհրդի երիտասարդական մրցաշարում զբաղեցրել է 5-րդ տեղը։

1967 թվականին Երևանում տեղի ունեցած ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում 18-ամյա Լևոն Սայադյանը հաղթող է ճանաչվել։ Նա լրացրել է վարպետության նորմը և իրավունք ստացել մասնակցելու Ալմա Աթայում անցկացվող Համամիութենական առաջնության եզրափակիչին։

Հետագայում Սայադյանը բազմիցս դարձել է Հայկական ԽՍՀ չեմպիոն՝ ինչպես «Շաշկի 64», այնպես էլ «Շաշկի 100» մարզաձևերում։ Բանակային մարզական ակումբում հանդես եկող Լևոն Սայադյանը հինգ անգամ դարձել է ԽՍՀՄ զինված ուժերի անհատական առաջնությունների հաղթող և ԽՍՀՄ զինված ուժերի կազմում երկու անգամ նվաճել ԽՍՀՄ գավաթը։

1982 թվականի ԽՍՀՄ առաջնությունում նա նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով Ալեքսանդր Կանդաուրովին։

1983 թվականին Տալլինում կայացած ԽՍՀՄ առաջնությունում, որին մասնակցել են 5 գրոսմայստեր, Սայադյանը մրցաշարի ավարտին և վերջին տուրում միավորներով հավասարվել է առաջատար Վիտալի Գաբրիելյանին (Բաքու)։ Կրկնակի հաղթանակների քանակով Սայադյանն առաջ է անցել Գաբրիելյանից և դարձել ԽՍՀՄ չեմպիոն[2][3]։

ԽՍՀՄ փլուզումից հետո 1992 թվականնին Լևոն Սայադյանը Հայաստանը ներկայացրել է Պոդոլսկում անցկացված ռուսական շաշկու աշխարհի առաջնությունում, որտեղ զբաղեցրել է 10-րդ տեղը։

Հետագայում ապրել է Ստավրոպոլի երկրամասի Միխայլովսկ քաղաքում[4]։

Լևոն Սայադյանը մահացել է 2014 թվականի ապրիլի 14-ի[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Первый гроссмейстер Армении, издание=Шашки, год=1986․ номер=3, страницы=13
  2. Чемпионы СССР по русским шашкам среди мужчин
  3. Праздник шашек в старом Таллине // Шашки. — 1984. — № 3. — С. 6—
  4. «Там шашки в дамки продвигались» (PDF). Пятигорская правда. 29 октября 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
    А. Старостин. (19 января 2012). «Турнир по шашкам в Кисловодске». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. Александр Кандауров (6 апреля 2014). «Не стало Левона Саядяна ...». Шашки в России. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.