Jump to content

Լևոն Սահակյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Սահակյան (այլ կիրառումներ)
Լևոն Սահակյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1955(1955-01-26) (69 տարեկան)
ԾննդավայրԲռուն, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ և ազատամարտիկ
ԱնդամությունՀԳՄ

Լևոն Սահակյան (հունվարի 26, 1955(1955-01-26), Բռուն, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանաստեղծ[1], ազատամարտիկ, Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի ղեկավար[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Սահակյանը ծնվել է 1955 թվականի հունվարի 26-ին, Գորիսի շրջանի Ակներ համայնքում։ Սովորել է Վերիշենի միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Կապանի շինարարական տեխնիկումը և Գորիսի «Սյունիք» համալսարանը՝ տնտեսագետի մասնագիտությամբ։ 1973-1975 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ Բանաստեղծություններ սկսել է գրել տասներեք տարեկանից։ 1988 թվականին նշանակվել է Ակների կամավորական ջոկատի շտաբի պետ։ Կռվել է նաև Շուռնուխի, Լաչինի և Հորադիսզի շրջանում։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին դարձել է երկրապահների միության անդամ։ 1976 թվականից անդամակցել է «Սյունիք» գրական միավորմանը (նախագահ՝ արձակագիր Սուրեն Այվազյան) ։ 1995 թվականին դարձել է Հայ գրողների միության անդամ։ 2013 թվականին դարձել է Հայաստանի գրողների միության անդամ։ Աշխատել է նաև Ակների համայնքապետարանում որպես աշխատակազմի ղեկավար։

Ամուսնացած է, ունի 2 որդի, մեկ դուստր և վեց թոռ։

Հրատարակված գրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հանուն հավատի»[3] 1991 թվական
  • «Կատակում է Գորիսը»[4] 1994 թվական
  • «Հավատի խորան» (1996)
  • «Ակների պատմություն» (2000)
  • «Գորիսյան ժպիտներ» (2002)
  • «Թռիչքներ» (2003)
  • «Գրամատյան» (2006)
  • «Ուղեծիր» (2010)
  • «Բանաստեղծություններ» (2013)
  • «Ընտրանի» (2015)
  • «Երկեր» (2016)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ | Գրական Թերթ». www.grakantert.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. LLC, Spyur. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ . ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) . ՍՓՅՈՒՌ». spyur.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. Սահակյան, Լևոն Կառլենի (1991). Հանուն հավատի։ Բանաստեղծություններ. Երևան: Նաիրի. ISBN 5550007452.(չաշխատող հղում)
  4. «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Սահակյան, Լ." and su-to:Հայ գրականություն'». haygirk.nla.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.