Լևոն Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Մելիքյան
Ծնվել է1906(1906)
Ծննդավայրգ. Բերդ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ

Լևոն Սերգոյի Մելիքյան (1906, գ. Բերդ, Շամշադինի շրջան - ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին ավարտել է Բերդի յոթնամյա դպորցը, իսկ 1931 թվականին Թբիլիսիի մանկավարժական տեխնիկումը։ Որպես ուսուցիչ 1931-1932 թվականներին աշխատել է Պառավաքարում, իսկ 1932-1935 թվականներին Ադրբեջանի Կուտկաշենի շրջանի Ամիրվան գյուղի դպրոցում, 1935-1941 թվականներին դասավանդել է Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում։ Հեռական կարգով սովորել է Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտի բնագիտական ֆակուլտետը և երրորդ կուրսից զորակոչվել բանակ։ 1942 թվականին մասնակցել է Կովկասյան լեռներում մղվող թեժ մարտերին, դեկտեմբերի 30-ին ծանր վիրավորվել և տեղափոխվել է Սոչիի առափնյա հոսպիտալը։ Ապաքինվելուց հետո վերադարձել է զորամաս, մասնակցել ֆաշիստների դեմ մղվող մարտերին։ 1943 թվականի օգոստոսի 3-ին Բելգորոդի գետնանցման ժամանակ վիրավորվել է, բուժվել հոսպիտալում մինչև 1944 թվականի ապրիլը, որից հետո զորացրվել է։ Այնուհետև շարունակել է ուսուցչությունը Բերդի դպրոցը։ 1966 թվականից անցել է կենսաթոշակի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 33-34։