Լևոն Կուկուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Կուկուլյան
Ծնվել էհունվարի 1, 1933(1933-01-01) (86 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՌուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ

Լևոն Ստեփանի Կուկուլյան (հունվարի 1, 1933(1933-01-01), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՌԴ ժողովրդական արտիստ (2006)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Կուկուլյանը ծնվել է Մոսկվայում։ 1956 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստաթատերական ակադեմիան և աշխատել Ռուսաստանի զինված ուժերի կենտրոնական ակադեմիական թատրոնում՝ որպես դերասան։ Հյուրախաղերով եղել է ռուսական զորքերի գրեթե բոլոր զորամասերում[1][2]:

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դունկան՝ Վիլյամ Շեքսպիրի «Մակբեթ»
  • Ավտոնոմ՝ Ն.Էրդմանի «Մանդատ»
  • Տոցկի՝ Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը»
  • Կնամոլ՝ Դ. Մերեժկովսկու «Պավել 1-ին»
  • Տրելոնի՝ Վ. Մալենկոյի «Գանձերի կղզին»
  • Բուրգդորֆ՝ «Վերջ»
  • Կուկլին՝ Ա. Շտեյնի «Օվկիանոս»
  • Գեներալ Սեմյոնով՝ Ա. Շիրյաևի «Էխո»
  • Բեպպե՝ Է. դե Ֆիլիպպոյի «Իմ ընտանիքը»
  • Հուսան՝ Լ. Շեյնինի «Թագավորի թոռը»
  • Արամ՝ «Քնելը վտանգավոր է»
  • Ջան՝ «Զինվորի հոգին»

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականից նկարահանվել է ֆիլմերում։

  • Լոպես՝ «Այդ քաղցր բառը` ազատություն», 1972[3]
  • «Աննա և կոմանդոր», 1974[4]
  • «Չիլիի գիշերը», 1977
  • «Երիտասարդ Ռուսաստան», 1981
  • «Ռոբին Հուդի աղեղը», 1984
  • «Տեղահանում», 1991
  • Գևորգ Ադամյան՝ «Պատանդներ», 1991

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ Պատվո մեդալ, 2000
  • «Զինվորական համագործակցության ամրապնդման համար» մեդալ, 2003
  • Ռուսաստանի վաստակավոր արտիստ, 1991
  • Ռուսաստանի ժողովրդական արտիստ, 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]