Լևոն Կարապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Կարապետյան | |
---|---|
հունիսի 18, 1936 - հունիսի 7, 2003 (66 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կոչում | գեներալ-մայոր |
Կրթություն | Ռոստովի պետական տրանսպորտի համալսարան |
Պարգևներ |
Լևոն Սեդրակի Կարապետյան (հունիսի 18, 1936, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 7, 2003, Երևան, Հայաստան), հայ ռազմական գործիչ։ Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայոր (2000):
Մուրադ Կարապետյանի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Կարապետյանը ծնվել է 1936 թվականի հունիսի 18-ին, Երևանում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ 1959 թվականին ընդունվել է ՌՍՖՍՀ գերագույն խորհրդի անվան համազորային-հրամանատարական զինվորական բարձրագույն ուսումնարանը, 1971 թվականին՝ Դոնի Ռոստովի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը։ Սպայական զինվորական ծառայությունը սկսել է Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում, եղել է մոտոհրաձգային դասակի հրամանատար, հետախուզական խմբի պետ, վաշտի հրամանատար։ 1967 թվականին տեղափոխվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ և ծառայության անցել Հայաստանի Լենինյան շրջանի զինկոմիսարիատում` որպես բաժնի պետի օգնական, եղել է Հայաստանի գլխավոր զինկոմի տեղակալ։ 1992 թվականին ծառայության է անցել հայկական բանակի շարքերում, եղել է Հայաստանի զինված ուժերի կազմակերպչական-զորահավաքային վարչության հիմնադիրներից մեկը և առաջին ղեկավարը։ Մինչև 2002 թվականը ղեկավարել է ԶՈւ կազմակերպչական-զորահավաքային վարչությունը։ 2000 թվականին ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում[1]։
Լևոն Կարապետյանը մահացել է 2003 թվականի հունիսի 7-ին, Երևանում[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային բանակում և հայկական բանակում երկամյա անբասիր ու անձնվեր ծառայության համար պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով, «Մարտական ծառայության համար» Խորհրդային Միության մեդալով, Հայաստանի Հանրապետության «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան» և «Մարտական ծառայության» մեդալներով։
- «Կարմիր աստղ» շքանշան։
- «Մարտական ծառայության համար» Խորհրդային Միության մեդալ։
- Հայաստանի Հանրապետության «Մարշալ Բաղրամյան» մեդալ։
- «Դրաստամատ Կանայան» մեդալ։
- «Մարտական ծառայության» մեդալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ԵՐԱԽՏԱՎՈՐԸ». Հայ զինվոր. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.