Լևոն Խաչատրյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Լևոն Խաչատրյան
Ի ծնեԼևոն Արսեն Խաչատրյան
Ծնվել է1912
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էանհայտ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Georgia.svg Վրաստան
ԿրթությունԿուբանի պետական համալսարան (1966)
Մասնագիտություննկարիչ

Լևոն Արսենի Խաչատրյան (1912, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ գեղանկարիչ, նկարիչ, մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Խաչատրյանը ծնվել է 1912 թվականին, Թբիլիսիում։ 1928 թվականին սովորել է Մ. Թոիձեի ստուդիայում։ Կիրովականում դասավանդել է նկարչական դպրոցում։

1937 թվականին ծառայել է Խորհրդային բանակում, մասնակցել ֆիննական պատերազմին։ Որպես դասակի հրամանատար 490-րդ աէրոդրոմային ծառայության հատուկ գումարտակի ավագ լեյտենանտը Մեծ հաղթանակը դիմավորել է Պրագայում։ Պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով ու «Կովկասի պաշտպանության համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Պրագայի ազատագրման համար» և բազմաթիվ այլ մեդալներով[1]։

1966 թվականին ավարտել է Կրասնոդարի մանկավարժական ինստիտուտի գեղարվեստա-գրաֆիկական ֆակուլտետը։ Ապրել և ստեղծագործել է Նիկելում (Մուրմանսկի շրջան)[2]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Պրագայի ազատագրման համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]