Լևոն Թորոսյան (բանաստեղծ)
Արտաքին տեսք
Լևոն Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1934 |
Ծննդավայր | Հառիճ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 28, 1969 (34 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Կրթություն | Շիրակի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Լևոն Թորոսյան Վիքիդարանում |
Լևոն Սամվելի Թորոսյան (դեկտեմբերի 10, 1934, Հառիճ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 28, 1969), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1960 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ՀԽՍՀ Արթիկի շրջանի Հառիճ գյուղում։ 1956 թվականին ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1956-1966 թվականներին աշխատել է Լենինականի Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանում։ 1966-1969 թվականներին ռուս և արտասահմանյան գրականություն է դասավանդել Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Մահացել է 1969 թվականին[1]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քեզ համար (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, Հայպետհրատ, 1961, 44 էջ։
- Քո սերը, Երևան, «Հայաստան», 1966, 76 էջ։
- Երրորդ գարուն, Երևան, «Հայաստան», 1971, 99 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 197.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Թորոսյան (բանաստեղծ)» հոդվածին։ |
|