Լևոնբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Coa Illustration Elements Building Castle.svg
Լևոնբերդ
ՏեղագրությունԼեռնային Կիլիկիա
Կառուցված1272 (1272)
ԿառուցողԼևոն Գ

Լևոնբերդ (Լևոնաբերդ, Լևոնիա, Լևոնի բերդ, Լևոնկլա, Լմբերթ, Կատարյաց ամրոց, Ղալա դարեսի, Ղարա տերեսի, Շահմիրուն գալե[1]), բերդ Լեռնային Կիլիկիայում, Վահկա բերդից 12 կմ հարավ–արևմուտք, Կուլելի դաղ լեռան վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է 1272 թվականին Լևոն Գ թագավորի հրամանով, միջնադարյան Խորձորի տարանցիկ ճանապարհը պաշտպանելու նպատակով։

Լևոնբերդի մոտ Խորձորում էին գտնվում գրչության և մշակույթի կենտրոններ Խորին և Փերճեր անապատները։ Լևոնբերդումում կային Սուրբ Վասիլ և Սուրբ Հովհաննես անունով եկեղեցիներ։

Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո (1375) Լեռնային Կիլիկիայի ամրոցները մնացել էին այնտեղ գոյատևած ավագանու ժառանգորդների ձեռքը։ 16-րդ դարում Լևոնբերդը պատկանում էր Սսի Մայսենց իշխանական տոհմին, որոնց նախնիները 12-րդ դարի վերջերին Լևոն Բ թագավորի մոտ ծառայության մտած խաչակիր ասպետներն էին, որոնք աստիճանաբար հայացան։

Լևոնբերդը 18-րդ դարում Սսի կաթողիկոսների ամառանոցն էր։ Մինչև 1915 թվականը բերդի ստորոտում գտնվող Կալեդերե գյուղն ուներ 50 տուն հայ բնակչություն։ Գյուղում կային բազմաթիվ մրգատու ծառեր, հատկապես ընկուզենիներ և խաղողի այգիներ։ 1878 թվականին Սսի Կոզանօղլու բռնապետների բնաջնջումից հետո Կալեդերեի ունևորների մեծ մասը բնակություն հաստատեց Սսում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալիշան Ղ․, Սիսուան, Վնտ․, 1885։
  • Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ․, 1956։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 592 CC BY-SA icon 80x15.png