Լևի (Քվեբեկ)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Les Chutes-de-la-Chaudière-Ouest?, Les Chutes-de-la-Chaudière-Est? և Desjardins? | ||||
Հիմնադրված է | մայիսի 18, 1861 և հունվարի 1, 2002 թ. | ||||
Մակերես | 497,00 կմ² | ||||
Բնակչություն | ▲149 683 մարդ (2021)[1][2] | ||||
Հեռախոսային կոդ | 418 | ||||
Փոստային դասիչ | G6, G7 | ||||
Պաշտոնական կայք | ville.levis.qc.ca(ֆր.) | ||||
| |||||
Լևի (անգլ.՝ Lévis), քաղաք Կանադայի Քվեբեկ նահանգի արևելքում։ Այն գտնվում է Սեյնթ Լոուրենս գետի հարավային ափին, Քվեբեկ քաղաքի դիմաց։ Գետանցը կապում է Հին Քվեբեկը Հին Լևիի հետ, և երկու կամուրջներ՝ Քվեբեկի կամուրջն ու Փիեր Լափորթ կամուրջը միացնում են արևմտյան Լևին Քվեբեկ քաղաքի հետ։ Լևին հիմնադրվել է 1861 թվականին։ 2015 թվականի հուլիսի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 144,147-ի[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմաթիվ հնագիտական վայրեր բացահայտում են շուրջ հարյուր տարիների ընթացքում մարդկային օկուպացիայի վկայությունը։ Որոշ պատմաբաններ ենթադրում են, որ Քվեբեկ նահանգում Փոինթ-Լևին (անգլ.՝ Pointe-Lévy ) եղել է բնիկ ամերիկացի բնակչության զարգացման հիմնական կենտրոններից մեկը։ 1636 թվականին, Քվեբեկ քաղաքի հիմնադրումից շուրջ քսանութ տարի անց, Լորդ Լաուզոնի կողմից հիմնադրվեց հիմնական տարածքի արևելյան մասը։ Հետագա տարիներին, այլ լորդերի կողմից, Սեյնթ Լոուրենսի գետի մոտակայքում տարածքներ հիմնադրվեցին։ Հիմնական գյուղատնտեսական տարածք էր հանդիսանում Փոինթ-Լեվինը, որտեղ մի քանի լորդերի իշխանության տակ էր գտնվում մի շարք հողատարածքներ։ Լորդ Լաուզոնի հողերը զբաղեցված չէին մինչև 1647 թվականը, երբ Գյուլեյմ Քոչը դարձավ առաջին եվրոպացի նորաբնակը, որը տեղափոխվել էր Քվեբեկ քաղաքից։ Այդ ժամանակ նա դարձավ առաջին կառավարիչը, գլխավոր դատավոր, միլիցիայի կապիտան, Ինքնիշխան խորհրդի անդամ և համարվեց հերոս Նոր Ֆրանսիայում։ Քոչը սակայն չդարձավ Լորդ Լաուզոնի առաջին տերը, քանի որ հողը պատկանում էր Ժան դը Լաունզին, որը եղել է Ֆրանսիայի կառավարիչը 1651-1657 թվականներին։

Յոթամյա պատերազմի ընթացքում, 1759 թվականի ամռանը գեներալ Ջեյմս Ուոլֆը Փոինթ-Լևինի տարածքում մի ճամբար հիմնեց և պաշարեց Քվեբեք քաղաքը։ Պաշարումը հաջողվեց և երեք ամիս շարունակ Փոինթ-Լևինի բլուրներից թնդանոթների կրակոցներից հետո, ճակատամարտն ավարտվեց բրիտանացիների հաղթանակով։ Այս ժամանակահատվածում Փոինթ-Լևինը Քվեբեքի տարածքում բրիտանական բանակի պաշտպանության համար ծառայում էր որպես գլխավոր ճամբար։ 1763 թվականին Քվեբեքում իր ամուսնուն սպանելու համար կախաղան հանվեց Մարի-Ժոզեֆ Քորիվյուն և նրա մարմինը վանդակում մի քան շաբաթ շարունակ Սեյնթ-Ժոզեֆ- դե-լա-Փոինթ-Լևինում ցուցադրվեց։ Սա մի անսովոր պատժաձև էր, որն էլ առաջին անգամ օգտագործվել էր անգլիական կառավարության կողմից՝ Հյուսիսային Ամերիկայում։ 1854 թվականից Փոինթ-Լևինում հայտնվեց երկաթուղին, որն էլ դարձրեց քաղաքը առևտրի և ներգաղթի համար գլխավոր տրանսպորտային կենտրոն։ Գտնվելով Սեյնթ Լոուրենսի հարավային ափին, Փոինթ-Լևինը կարող էր կապվել երկաթուղու միջով Օնտարիոյին, Մեյնին (այնտեղից էլ ամբողջ ԱՄՆ-ին) և Մարիթայմի գավառներին։ Շատ տարիներ անց, 1865-ից 1872 թվականներին, մինչդեռ քաղաքը գտնվում էր Բրիտանիայի հսկողության տակ, երեք ամրոցներ կառուցվեցին պաշտպանելու համար Քվեբեքը և նրա հարակից տարածքները՝ ամերիկացիների ներխուժումից պաշտպանելու համար։ Ամրոցներն իրենց նպատակի համար երբեք չծառայեցին։ Այս ամրոցներից մեկը շարունակում է մնալ և անտեղ կարող են այցելել։ Լևի քաղաքը անվանակոչվել է Մոնթքալմի ժառանգորդ Լևի ասպետի անվամբ, որը հիմնել է 1861 թվականին։ Այս նոր քաղաքի հիմնադիրն էր Ժոզեֆ- Դեյվիդ Դեզիելը (1806–1882)։ Ներկայիս Լևիի շատ վարչական տարածքներ 1861-2002 թվականների ընթացքում փոփոխվել էին։ Ստեղծվեցին շատ քաղաքներ և Փոինթ-Լևի գյուղը, որն էլ 1867 թվականին դարձավ Լաուզոնի գյուղ, իսկ հետո 1910 թվականին Լաուզոնի քաղաք։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևիի տարածքը կազմում է 444 կմ²․ 10% քաղաքային, 48% հողատարածքներ, 36% անտառներ և 6% գերխոնավ հողեր։ Սեյնթ Լոուրենսի գետը, Էթչեմին և Քոդիե գետերը անցնում են քաղաքի միջով։ Լևի մարզը գոյատևեց մինչև 1980-ականները, երբ բաժանվեց երկու վարչական շրջանների։ 2002 թվականի հունվարի 1-ին տաս քաղաքներ միավորվեցին Քվեբեքի կառավարության կողմից և ձևավորվեց նոր Լևի քաղաքը։
Ավաններ
Նոր քաղաքը բաժանվեց երեք ավանների[4]։ Նախկինում ձևավորված տաս վարչական շրջաններ այսօր քաղաքի ներսում շրջաններ են, երեք ավաններից յուրաքանչյուրը կազմում են երեք կամ չորս շրջաններ։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչություն
Տարի բնակչ․ %
1871 20,850 -- % 1881 23,996 +15.1% 1891 22,319 −7.0% 1901 22,750 +1.9% 1911 25,579 +12.4% 1921 30,102 +17.7% 1931 32,335 +7.4% 1941 34,749 +7.5% 1951 40,046 +15.2% 1956 42,967 +7.3% 1961 47,603 +10.8% 1966 53,684 +12.8% 1971 57,805 +7.7% 1976 69,982 +21.1% 1981 86,994 +24.3% 1986 95,757 +10.1% 1991 108,523 +13.3% 1996 118,344 +9.0% 2001 121,999 +3.1% 2006 130,006 +6.6% 2011 138,769 +6.7% 2015[5] 144,147 +3.9% |
---|
Քաղաքի բնակչության շուրջ 99%-ը եվրոպական ծագում ունեն, մինչդեռ 97%-ը խոսում է ֆրանսերեն, որպես իրենց մայրենի լեզու։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած նրան, որ Լևին համեմատաբար փոքր քաղաք է, այն արվարձան չէ։ Մի քանի խոշոր գործատուների ներկայությունը թույլ է տվել բազմաթիվ քաղաքացիների աշխատել և ապրել քաղաքում։ Այն նաև խոշոր գյուղատնտեսական բիզնես հետազոտությունների և զարգացման կենտրոն է։ Շատ ու շատ բարձր տեխնոլոգիաների ընկերություններ, ինչպիսին է Քրիֆորմ (3D) ընկերությունը, ստեղծվել են Լևիում։ Քաղաքը հանդիսանում է տարածաշրջանի առրտրի կենտրոնը՝ իր 106 խանութներով։ Բազմաթիվ փոքր բիզնեսի և ժամանցի կենտրոններ զարգացել են քաղաքում, վերջին տասնամյակի ընթացքում։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան շատ տարբեր մակարդակների դպրոցներ, ներառյալ համալսարան և քոլեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Canada 2021 Census
- ↑ https://www150.statcan.gc.ca/t1/tbl1/fr/tv.action?pid=9810000201
- ↑ «Quebec statistics» (ֆրանսերեն)։ 2.statcan.ca։ 2009-12-10։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-16-ին։ Վերցված է 2012-01-02
- ↑ City of Lévis. History Archived 2004-08-30 at the Wayback Machine.(Ֆրանսերեն)
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-16-ին։ Վերցված է 2017-02-01
|