Լռակյաց գերմանամուկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լռակյաց գերմանամուկը
ռուս.՝ Хомяк-молчун
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել և «Ուրախ կառուսել» № 4
ՌեժիսորԼեոնիդ Նոսիրև
ՍցենարիստEduard Shim?
ՀնչյունավորումՆիկոլայ Լիտվինով
ԵրաժշտությունԵվգենի Բոտյարով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն195 վայրկյան
ՇարքՈւրախ կարուսել և «Ուրախ կառուսել» № 4
Թվական1972

Լռակյաց գերմանամուկը (ռուս.՝ Хомяк-молчун), խորհրդային կարճամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1972 թվականին։ «Ուրախ կարուսել» մուլտիպլիկացիոն ալմանախի երեք սյուժեներից երկրորդն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փքված այտերով գերմանամուկը քայլում էր անտառով` որևէ մեկին ուշադրություն չդարձնելով և նույնիսկ առանց բարևելու։ Յուրաքանչյուրը, որ ցանկանում էր ողջունել նրան և զրուցել հետը, միայն անքաղաքավարի լռության էր արժանանում։ Գերմանամուկի այդ պահվածքը զայրացնում էր բոլորին, և բոլորն սկսում են նրան ալարկոտ անվանել։ Իսկ գերմանամուկը, ոչ մեկին չլսելով, գնում էր դեպի իր բույնը՝ թաթերով պահելով իր այտերը։ Տուն հասնելով` նա իր բերանից թափում է մեծ քանակությամբ հացահատիկ։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր և նկարիչ Լեոնիդ Նոսիրև
Կոմպոզիտոր Եվգենի Բոտյարով
Տեքստը կարդում է Նիկոլայ Լիտվինովը
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Խմբագիր Արկադի Սնեսարև
Տնօրեն Լյուբով Բուտիրինա

Գրաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ գրաքննիչների պնդումների՝ մուլտֆիլմի վերջին տեսարանը կրճատվել է։ Մուլտֆիլմի ամենավերջում, երբ գերմանամուկը հացահատիկը տանում է իր պահեստ, լսվում է նրա մենախոսությունը․ «Լավ, թող նրանք ինձ սովորեցնեն, իսկ ես, ոչ մի բառ չասելով, մի փութ հացահատիկ բերեցի իմ բույն»։ Մենախոսության հաջորդ մասն ու սյուժեն կտրված են․ «Ոչ ոք դա չի տեսել, ոչ ոք դա չգիտի, ոչ ոք նախանձով չի նայել։ Լռակյաց լինելն ավելի լավ է»։ Եվ այդ ժամանակ հացահատիկի կույտը թափվում է ներքև, գետնի տակ։ Փոսից դուրս է գալիս խլուրդը ու ասում․ «Շշշշ»։ Այդպես գերմանամուկը դատարկաձեռն է մնում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]