Լու Թեյլոր Պուչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լու Թեյլոր Պուչի
անգլ.՝ Pucci
Ծնվել էհուլիսի 27, 1985(1985-07-27) (38 տարեկան)
ԾննդավայրSeaside Heights, Օուշն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունChristian Brothers Academy?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ
loutaylorpucci.com

Լու Թեյլոր Պուչի (անգլ.՝ Lou Taylor Pucci, հուլիսի 27, 1985(1985-07-27), Seaside Heights, Օուշն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Վատ սովորություն» ֆիլմում խաղացած Ջասթին Կոբա և «Չարագուշակ մեռյալները։ Սև գիրք» ֆիլմում խաղացած Էրիկա դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուչին ծնվել է Նյու Ջերսի նահանգի Սիսայդ Հայթս քաղաքում՝ նախկին մոդել Լինդա Ֆարվերի և կիթառահար Լուի Պուչիի ընտանիքում[1]։ Ավարտել է Նյու Ջերսի նահանգի Լինկրոֆթ քաղաքի «Christian Brothers» ակադեմիան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ բեմում հայտնվել է 10 տարեկան հասակում՝ «Օլիվեր» մյուզիքլում։ Երկու տարի անց որպես փոխարինող հայտնվել է Բրոդվեյում՝ «Երաժշտության հնչյուններ» մյուզիքլում, որտեղ խաղացել է որպես Ֆրիդրիխ ֆոն Թրափ[2]։ Նրան կարելի է տեսնել «Չամսկրաբեր» (2005) ֆիլմում, HBO«Էմփայր Ֆոլզ» (2005) մինի-սերիալում, ինչպես նաև «Վատ սովորություն» ֆիլմի գլխավոր դերում[3], որի համար շահել է Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար։ Նաև հայտնվել է Green Day խմբի «Jesus of Suburbia» տեսահոլովակում։

2008 թվականին նկարահանվել է երեք՝ «Կարճ հարցազրույցներ տականքների հետ», «Տեղեկատուներ» և «Մարդ, որն ամեն ինչ գիտեր» ֆիլմերում, որոնք ցուցադրվել են «Սանդենս» կինոփառատոնում։

2012 թվականին Լու Թեյլորը հայտնվել է «Լյուկի պատմությունը» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ խաղացել է Սեթ Գրինի հետ միասին։ 2013 թվականին խաղացել է «Չարագուշակ մեռյալները։ Սև գիրք» ֆիլմի գլխավոր դերերից մեկը[4]։ 2014 թվականին հայտնվել է «Գարուն» ֆիլմի գլխավոր դերում»[5]։ Նույն թվականին Թեդի Քորթնի դերով հայտնվել է «Չիկագոյի ոստիկանությունը» և «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս» հեռուստասերիալներում[6]։

2015 թվականին նկարահանվել է «Ավայի մոլուցքը» սարսափ ֆիլմում, նաև անորոշ դեր է ունեցել «Դու ամեն ինչից վեր ես» ֆիլմում[7]։ 2016 թվականին Մայքլ Շենոնի հետ միասին նկարահանվել է «Poor Boy» ֆիլմում, որի պրեմիերան տեղի է ունեցել ապրիլին՝ Տրայբեկի կինոփառատոնում[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ֆ Անհատական արագացում Personal Velocity: Three Portraits Քևին
2005 ֆ Վատ սովորություն Thumbsucker Ջասթին Կոբ
2005 ֆ Չամսկրաբեր The Chumscrubber Լի
2005 ս Ճակատագրի տեսանյութ Video on Trial մարդ
2006 ֆ 50 հաբեր Fifty Pills Դարեն
2006 ֆ Ֆասթֆուդի ազգը Fast Food Nation Ջերալդ
2006 ֆ Հարավի հեքիաթները Southland Tales Մարտին
2007 ֆ Հաջողության համար The Go-Getter Մերսեր
2008 ֆ Բացահայտ հիվանդություններ Explicit Ills Ջեյքոբ
2008 ֆ Մարդ, որը ամեն ինչ գիտի The Answer Man Քրիս Լուկաս
2008 ֆ Տեղեկատուներ The Informers Թիմ
2009 ֆ Երկրպագուները Fanboys Boba Fett #1
2008 ֆ Կրիչներ Carriers Դենի
2009 ֆ Կարճ հարցազրույցներ տականքների հետ Brief Interviews with Hideous Men Էվան
2010 ֆ Եղբայրություն Brotherhood Քևին
2010 ֆ Սկսնակներ Beginners աճպարար
2011 ֆ Երաժշտությունը երբեք չի դադարում The Music Never Stopped Գաբրիել Սոյեր
2012 ս Աղջիկներ Girls Էրիկ
2012 ֆ Ջեք և Դիանա Jack & Diane Թոմ
2012 ֆ Լյուկի պատմությունը The Story of Luke Լյուկ
2013 ֆ Չարագուշակ մեռյալները։ Սև գիրք Evil Dead Էրիկ
2013 ֆ Իսկ հիմա բոլորը միասին All Together Now Ռոն
2013 ֆ Անխոհեմ Reckless Ռայան Հարիսոն
2014 ս Չիկագոյի ոստիկանությունը Chicago P.D Թեդի
2014 ս Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Թեդի
2014 ֆ Գարուն Spring Էվան
2015 ֆ Ավայի մոլուցքը Ava's Possessions Բեն
2015 ֆ Աղքատ տղա Poor Boy Ռոմեո Գրիգզ
2016 ֆ Դու ամեն ինչից վեր ես You Above All
2019 ս Ամերիկյան սարսափ պատմություն։ 1984 American Horror Story: 1984 Ջոնաս Շևուր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. JIM SLOTEK (2005 թ․ հոկտեմբերի 2). «'Thumbsucker' star's status on the rise». jam.canoe.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  2. «Lou Taylor Pucci | Playbill». Playbill. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  3. John Squires (2015 թ․ մարտի 27). «Get Ready for Spring with a New Batch of Clips - Dread Central» (անգլերեն). Dread Central. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  4. MrDisgusting (2015 թ․ մարտի 27). «Several Clips From 'Spring', a Lovecraftian Love Story» (անգլերեն). bloody-disgusting.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  5. MrDisgusting (2015 թ․ փետրվարի 13). «Horror Will 'Spring' to Life In this Lovecraftian Love Story (Trailer)» (անգլերեն). Bloody Disgusting. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  6. Anne Easton (2014 թ․ նոյեմբերի 13). «'Law & Order: SVU' Recap 16×7: 'Chicago Crossover'» (անգլերեն). The Observer. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  7. Matt Boiselle (2015 թ․ մարտի 20). «Exclusive - Lou Taylor Pucci Talks Spring» (անգլերեն). Dread Central. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  8. Ben Umstead (2016 թ․ ապրիլի 15). «Tribeca 2016 Poster Exclusive: POOR BOY, Starring Lou Taylor Pucci And Michael Shannon» (անգլերեն). Screen Anarchy. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.