Լուսինե Թովմասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լուսինե Թովմասյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | գեղեցկության մրցույթի մասնակից և մոդել |
Լուսինե Հուսիկի Թովմասյան (հուլիսի 25, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղեցկության մրցույթի հայ մասնակից, որը 2003 թվականին 17 տարեկանում արժանացել է «Միսս Հայաստան» կոչմանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսինե Թովմասյանը ծնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որտեղ էլ անցկացրել է իր մանկությունը։ Սովորել է Երևանի ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում։ 2009 թվականին ավարտել է Լոնդոնի Վեստմինստեր (“Westminster”) համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը[1]։ Մասնակցել է «Միսս Հայաստան» մրցույթին 2003 թվականին, երբ 17 տարեկան էր և շահել է տիտղոսը։ «Վիցեմիսս Եվրոպա-2005» մրցույթի հաղթողն է։
Իր ուժերը փորձել է նաև դերասանական արվեստում։ Նկարահանվել է «Երևան» ստուդիայի «Մի վախեցիր» և «Արտիստը» ֆիլմերում, որպես գլխավոր դերակատարուհի։ Նկարահանվել է նաև «Նախաճաշ 2-ի համար» ֆիլմում։
«Նոր ռադիո»-ի և «Նոր հանդես» (“New Mag”) ամսագրի հիմնադիր նախագահն է։ Աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, վարել «Մենք ու մենք» նախագիծը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.