Լուսաձորի դոլոմիտի հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լուսաձորի դոլոմիտի հանքավայր, հանքավայր Հայաստանի Տավուշի մարզում՝ Լուսաձոր և Ակնաղբյուր գյուղերի միջև։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստվածքային հանքավայր է։ Ուսումնասիրվել է 1960-1961 թվականներին։ Հանքավայրի դոլոմիտային ապարները տեղադրված են վերին յուրայի 350 մ հաստության կարբոնատային ստվարաշերտում։ Հանդիպում են զուտ դոլոմիտների և թույլ կրային դոլոմիտների 20-150 մ/հաստության հանքաշերտեր։ Հանքանյութում բարձր է MgO-ի (16-22%), CaO-ի (27-33%) և ցածր՝ խառնուրդների (SiO2, MnO և այլն) պարունակությունը։

Շերտաձև, տիպիկ քիմիածին դոլոմիտների հետ հանդիպում են միներալատեղակալված դոլոմիտներ, որոնք առաջացել են նստվածքագոյացման փուլում։ Դոլոմիտներից կարելի է ստանալ խեժադոլոմիտային և կոնվերտերայիn հրակայուն նյութեր, կաուստիկ դոլոմիտ, դոլոմիտային մետաղաձուլական փոշի, մետաղ, մագնեզիում և վակուումային ապակի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png