Լուսաբաց (ֆիլմ, 1933)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսաբաց
գերմ.՝ Morgenrot
Երկիր Վայմարյան Հանրապետություն
 Գերմանիա
Ժանրդրամա և ռազմական ֆիլմ
Թեմաստորջրյա պատերազմ
Թվական1933
Լեզուգերմաներեն
ՌեժիսորՎերնոն Սյուել[1] և Գուստավ Ուչիցկի[1][2]
ՊրոդյուսերԳյունտեր Շտապենհորստ
Սցենարի հեղինակԳերհարդ Մենցել
ԴերակատարներՌուդոլֆ Ֆոսթեր, Ֆրից Գենշոու, Պաուլ Ուեթեմայեր, Կամիլա Սպիրա, Գերհարդ Բինարթ, Ֆրիդրիխ Գնաս, Ադելե Սանդրոկ, Հանս Լեյբելտ, Էդուարդ ֆոն Վինտերշտայն, Ֆրանց Նիկլիշ և Else Knott?
ՕպերատորԿառլ Հոֆման
ԵրաժշտությունՀերբերտ Վինդտ
ՄոնտաժԷդուարդ ֆոն Բորզոդի
Տևողություն85 րոպե

Լուսաբաց (գերմ.՝ Morgenrot), ռեժիսոր Գուստավ Ուչիցկու գերմանական գեղարվեստական ֆիլմը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1933 թվականի փետրվարի 2-ին՝ Ադոլֆ Հիտլերի իշխանության գրավումից անմիջապես հետո, և այդ պատճառով էլ այն երբեմն անվանում են Երրորդ ռայխի առաջին ֆիլմը[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը, որի գործողությունները տեղի են ունենում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, պատմում է գերմանական սուզանավի անձնակազմի ճակատագրի մասին։ Ֆիլմի կենտրոնական էպիզոդում, երբ սուզանավն ընկած է 60 մետր խորությամբ հատակին, և անձնակազմի 10 անդամներից կարող էին փրկվել միայն ութը, վճռվում է հետևյալ հարցը․ ո՞վ պետք է զոհաբերի իրեն։ Սուզանավի հրամանատարը և նրա առաջին օգնականը պատրաստ են զոհել իրենց, բայց նավի անձնակազմը հրաժարվում է կատարել հրամանը և փրկվել այդպիսի գնով․ «Փրկվում ենք բոլորս կամ ոչ ոք։»։ Ի պատասխան դրան՝ հրամանատարի օգնականը բացականչում է․ «Ինչպիսի՜ մարդիկ։ Ես կարող եմ Գերմանիայի համար մահանալ տասը, հարյուր անգամ։», իսկ գլխավոր հերոսն արտասանում է Երրորդ ռայխի լեգենդար խոսքը․ «Հնարավոր է՝ մենք՝ գերմանացիներս, ապրում ենք ոչ շատ լավ, բայց մենք կարողանում ենք գեղեցիկ մահանալ։ Մենք բոլորս կմնանք այստեղ»։

Ֆիլմի հանգուցալուծումն սկսվում է, երբ նավաստիներից մեկը, իմանալով, որ իր ընկերուհին սիրում է սուզանավի հրամանատարի առաջին օգնականին, ինքնասպանություն է գործում։

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • սուզանավի կապիտան – Ռուդոլֆ Ֆորսթեր
  • Ֆրեդերիկսի առաջին օգնականը – Fritz Genschow
  • կապիտանի մայրը  – Ադել Սանդրոք
  • հաուպտման Կոլխ – Էդուարդ ֆոն Վինտերշտայն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кинопропаганда явная и скрытая // Дятлева Г. В. Искусство Третьего рейха — Ростов-на-Дону: Феникс, 2013. — С. 214—215.
  • Morgenrot (անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում