Լուոլ Դենգ
![]() | ||
![]() | ||
Ակումբ | ![]() | |
---|---|---|
Դիրքը | Թեթև հարձակվող | |
Համար | № 9 | |
Ի ծնե տրված անունը | Luol Deng Լուոլ Դենգ | |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 16, 1985 (33 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() (այժմ մտնում է Հարավային Սուդանի կազմում) | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,06 մ | |
Քաշ | 100 կգ | |
Դպրոց | Բլեյրի ակադեմիա (Բլեյրսթաուն, Նյու Ջերսի) | |
համալսարան | Դյուկ (2003–2004) | |
Դրաֆթի տարի | 2004 / ռաունդ` 1 / ընտր.` 7-րդ | |
Դրաֆթ ակումբ | Ֆինիքս Սանս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Լուոլ Դենգ (անգլ.՝ Luol Deng, ծնվ.՝ ապրիլի 16, 1985), բրիտանացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մայամի Հիթ» ակումբում[1]՝ որպես թեթև հարձակվող։
Ծնվել է Վաու քաղաքում, որն այժմ մտնում է Հարավային Սուդանի կազմի մեջ։ Պատկանում է Դինկա կոչվող էթնիկական ցեղին։ Փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Եգիպտոս, այնուհետև՝ Մեծ Բրիտանիա։ Հաճախել է Լոնդոնի հարավում գտնվող Սուրբ Մարիամի կաթոլիկ ավագ դպրոց, որտեղ սկսել է հետաքրքվել ֆուտբոլով, ընդ որում մասնակցել է Անգլիայի մինչև 15 տարեկանների ֆուտբոլային առաջնությանը[2]: 14 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգ և հաճախել Բլեյրի ակադեմիան, որի բասկետբոլային թիմում հանդես գալով՝ թիմակցել է NBA-ի ներկայիս բասկետբոլիստ Չառլի Վիլանուևայի հետ։
Ուսանողական առաջնությունում մեկ ուսումնական տարի ներկայացրել է Դյուկի համալսարանը, որից հետո մասնակցության հայտ է ներկայացրել NBA-ի 2004 թվականի դրաֆթում, որտեղ ընտրվել է առաջին ռաունդի 7-րդ համարով՝ «Ֆինիքս Սանսի» կողմից և միանգամից տեղափոխվել «Չիկագո Բուլս»։ Տասը տարի «Չիկագոյում» հանդես գալուց հետո փոխանակվել է Էնդրյու Բայնեմի հետ և տեղ գտել «Կլիվլենդ Կավալիերսում»։
Մասնագիտական կարիերայի ընթացքում 2 անգամ ճանաչվել է NBA աստղ (2012 թ., 2013 թ.), ինչպես նաև ընդգրկվել «NBA All-Defensive» և «NBA All-Rookie» խորհրդանշական հավաքականներում։
Ակումբային կարիերայից զատ հանդես է գալիս նաև Մեծ Բրիտանիայի բասկետբոլի ազգային հավաքականում։ Իրականացնում է բարեգործական գործունեություն և հանդիսանում է Պարենի միջազգային ծրագրի խոսնակը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Դենգը համաձայնում է £40 միլիոն արժողությամբ պայմանագիր կնքել «Չիկագոյի» հետ»։ «BBC»։ Հուլիսի 30, 2008։ Վերցված է Հուլիս 30, 2008
- ↑ «ԲՈՒԼՍ: Եռակի վտանգ»