Լունար օրբիտեր 3
![]() | |
Կազմակերպություն | ![]() |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՌՇԼ |
COSPAR ID | [1] 1967-008A[1] |
NSSDCA ID | 1967-008A |
SCN | 02666 |
Գործարկման ամսաթիվ | 1967 փետրվարի 5, 01:17:01 UTC[1] |
Գործարկման վայր | Քանավերալ |
Գործարկման հրթիռ | Ատլաս-Աջենա |
Աշխատանքի ավարտ | 1967 հոկտեմբերի 9[2] |
Ուղեծրից դուրս գալու ժամկետ | հոկտեմբերի 9, 1967 |
Զանգված | 385,6 կգ[3] |
Լունար օրբիտեր 3, (անգլ.՝ Lunar Orbiter 3), ԱՄՆ ՆԱՍԱ-ի Լունար օրբիտեր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն[4], որով նախատեսվում էր լուսանկարել Լուսնի մակերևույթի հարթ տարածքները, և գտնել փափուկ վայրէջք կատարելու համար հարմար կետեր Սերվեյոր կայանների և Ապոլոն տիեզերանավերի համար։ Որպես երկրորդական նպատակ կատարվում էին Լուսնի և միջավայրի հետազոտություններ։ Արձակվել է 1967 թվականի փետրվարի 5-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս-Աջենա կրող հրթիռով։
Լունար օրբիտեր ծրագիրը ղեկավարվում էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից, իսկ կայանը կառուցվել էր Բոինգ ընկերության կողմից։
Կայանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լունար օրբիտեր կայանի հիմնական բլոկը ուներ հատած կոնի տեսք, 1,65 մ բարձրությամբ և 1,5 մ տրամագծով հիմքում։ Տիեզերանավը կազմված էր երեք տախտակամածներից։ Նավի ստորին տախտակամածերին տեղադրված էին հետևյալ սարքավորումները՝ մարտկոց, տվյալների հաղորդման մոդուլ, թռիչքի կառավարման համակարգիչ, իներցիալ նավիգացիոն համակարգ, աստղերին հետևող մոդուլ, մուլտիպլեքսային կոդավորիչ, և լուսանկարչական համակարգ։ Հիմնական բլոկի կոնաձև հիմքի ամեն կողմին ամրացված էին չորս արևային մարտկոցներ որոնց բացված դիրքի դեպքում կայանը ուներ 3,72 մ լայնություն։ Կայանի հիմքին միացված էին նաև երկու անտենաներ 1,32 մ և 2,08 մ ձողերի վրա։
Սարքավորումների տախտակամածի վեր միջին տախտակամածում տեղադրված էին՝ արագության վերահսկման շարժիչը, վառելանյութի տարողությունները, արևային տվիչները և միկրոասուպների տվիչները։ Երրորդ տախտակամածի վրա տեղադրված էր ջերմային վահանը, որը պաշտպանում էր կայանը շարժիչի այրման արդյունքում առաջացած արտանետումներից։
Թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լունար օրբիտեր 3 կայանը արձակվել է 1967 թվականի փետրվարի 5-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս-Աջենա կրող հրթիռով։
Սկզբնական Լուսնի շուրջ ուղեծիրը էլիպտիկ, մոտ հասարակածին էր 210,2 - 1801,9 կմ, թեքումը 20,9°, պտույտի պարբերությունը 3 ժամ 25 րոպե։ Չորս օր անց, կատարելով 25 ուղեծրային պտույտ կատարվեց երկրորդ ուղեծրի ուղղում մինչև 55 - 1847 կմ։ Իսկ դեկտեմբերի 8-ին ուղեծրի թեքումը փոփոխվեց դառնալով 17,5° որպեսզի հնարավոր լիներ ստանալ նոր տվյալներ Լուսնի գրավիտացիայի մասին։
Լուսանկարումները կայանը կատարել է փետրվարի 15-ից 23, որոնք սկսեցին ուղարկվել մարտի 2-ին։ Մինչև մարտի 4-ը ամեն ինչ կարգին էր, այդ օրը լուսաժապավենի առաջ տվող մեխանիզմը վթարվեց, ինչի պատճառով լուսանկարված նյութի մոտ 25%-ը կորսվեց։ Ընդհանուր առմամբ ստացվեց 477 բարձր թույլտվութայմբ և 149 միջին թույլտվությամբ լուսանկարներ, լուսանկարների լավագույն թույլտվությունը կազմում էր 1 մ[5]։ Լուսանկարների որակը չափազանց լավն էր, դրանցից մեկի վրա հնարավոր է եղել գտնել Սերվեյոր 1-ը Լուսնի մակերևույթին։
Լունար օրբիտեր 3-ը բախվեց Լուսնին 1967 թվականի հոկտեմբերի 9-ին, համաձայն ստացված հրահանգի։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 NASA։ «Lunar Orbiter 3»։ NASA։ Վերցված է 2 June 2023
- ↑ «NASA - NSSDCA - Spacecraft - Trajectory Details»։ nssdc.gsfc.nasa.gov։ Վերցված է May 2, 2018
- ↑ Siddiqi Asif (2018)։ Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (second ed.)։ NASA History Program Office
- ↑ «Destination Moon: A history of the Lunar Orbiter Program»։ NASA։ 1976։ Վերցված է November 12, 2022
- ↑ «Lunar Orbiter Photo Gallery – Mission 3»։ Lunar and Planetary Institute։ Վերցված է November 13, 2022