Jump to content

Լուկաս Հինթերզեեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկաս Հինթերզեեր
գերմ.՝ Lukas Hinterseer
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 28, 1991(1991-03-28)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Կիցբյուել, Տիրոլ, Ավստրիա
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Լուկաս Հինթերզեեր (գերմ.՝ Lukas Hinterseer, մարտի 28, 1991(1991-03-28)[1][2][3], Կիցբյուել, Տիրոլ, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «Հանզա» ակումբի հարձակվող։ Հանդես է եկել Ավստրիայի հավաքականում։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Լուկասի պապը՝ Էռնստը, օլիմպիական չեմպիոն է և դահուկային ոլորավայրէջքի աշխարհի չեմպիոն, հայրը՝ Գվիդոն, լեռնադահուկորդ է, իսկ հորեղբայրը՝ Հանսը, ավստրիացի հայտնի երգիչ, դերասան և նաև նախկինում հաջողակ մարզիկ-լեռնադահուկորդ, եղել է դահուկային լեռնուղու աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և Օլիմպիական խաղերի մասնակից[4][5]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինթերզերը «Վակկեր Ինսբրուքի» կազմում
Հինտերզերը Ավստրիայի հավաքականի կազմում

Լուկասը «Վաքեր Ինսբրուք» ակումբի սան է։ 2009 թվականի հուլիսի 14-ին «Անիֆի» դեմ խաղում նորամուտն է նշել Ավստրիայի առաջին լիգայում[6]։ 2010 թվականի մարտի 20-ին «Դորնբիրնի» դեմ խաղում Հինտերզեերը խփել է իր առաջին գոլը ինսբուրկյան ակումբի կազմում[7]։ Մրցաշրջանի ավարտից հետո Լուկասն օգնել է թիմին դուրս գալ էլիտա։ 2011 թվականի ապրիլի 9-ին «Վիներ-Նոյշտադտի» դեմ խաղում նորամուտն է նշել Ավստրիայի ֆուտբոլի առաջնությունում[8]։ Հինթերզեերը հիմնական կազմի ֆուտբոլիստ չէր և հազվադեպ էր խաղադաշտ դուրս գալիս։ 2012 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարով հանդես է եկել Առաջին լիգայի «Լուստենաու 07» և «Վիենա» թիմերում։

2013-ի սկզբին Լուկասը վերադարձել է «Վաքեր» և սկսել է պայքարը հիմնական կազմում տեղ ունենալու համար։ Ապրիլի 13-ին «Ադմիրայի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը Ինսբրուքի ակումբի կազմում[9]։ 2013/14 մրցաշրջանում Հինտերզեերը գրավել է հիմնական հարձակվողի տեղը և մասնակցել գրեթե բոլոր խաղերին՝ դառնալով 13 գոլի հեղինակ։

2014 թվականի ամռանը Լուկասը տեղափոխվել է գերմանական «Ինգոլշտադտ 04»՝ կնքելով եռամյա պայմանագիր[10]։ Օգոստոսի 2-ին «Սանկտ Պաուլիի» դեմ խաղում նորամուտն է նշել երկրորդ Բունդեսլիգայում[11]։ Օգոստոսի 31-ին «Զանդհաուզենի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը նոր ակումբում[12]։

2017 թվականի ամռանը Լուկասը տեղափոխվել է «Բոխում»։ Օգոստոսի 5-ին «Դույսբուրգի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[13]։ Օգոստոսի 27-ին Դրեզդենի «Դինամոյի» դեմ խաղում Հինտերզեերը խփել է իր առաջին գոլը «Բոխումի»կազմում[14]։

2019/20 մրցաշրջանում Հինտերզեերը տեղափոխվել է «Համբուրգ»՝ ակումբի հետ պայմանագիր կնքելով մինչև 2021 թվականի հունիսը[15]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտի 5-ին Ուրուգվայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Ավստրիայի հավաքականում[16]։

2016 թվականի ամռանը Լուկասը հայտնվել էր հավաքականի հայտացուցակում Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։ Մրցաշրջանում խաղացել է Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում[17]։

Ընդհանուր՝ խաղացված հանդիպումներ՝ 12 / խփված գոլեր՝ 0, հաղթանակներ՝ 4, ոչ-ոքի՝ 5, պարտություններ՝ 3:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Wolfgang Winheim: Կաղապար:Webarchiv
  5. «Hansi Hinterseer aus Kitzbühel zieht bei Madame Tussaud in Wien ein». Schlager.de. 2014 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  6. «Ваккер Инсбрук VS. Аниф 2:1» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. «Дорнбирн VS. Ваккер Инсбрук 0:3» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  8. «Ваккер Инсбрук VS. Винер-Нойштадт 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. «Адмира VS. Ваккер Инсбрук 4:3» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  10. «Zwei Neue für die "Schanzer"» (գերմաներեն). kicker.de. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  11. «Санкт-Паули VS. Ингольштадт 04 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. «Зандхаузен VS. Ингольштадт 04 0:3» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  13. «Дуйсбург VS. Бохум 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  14. «Бохум VS. Динамо Дрезден 3:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  15. «Лукас Хинтерзеер перешел в «Гамбург» (25.05.2019)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  16. «Австрия VS. Уругвай 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 5. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  17. «Португалия VS. Австрия 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Հինթերզեեր» հոդվածին։