Ծնվել է ԱվստրալիայիՍիդնեյ քաղաքում։ Առաջնաելույթը կատարել է 2008 թվականին՝ 15 տարեկան հասակում «Ինչպես ամպրոպը պարզ երկնքում» հեռուստասերիալում կատարախ Քայլ Մալրունիի դերով։ 2011-2012 թվականներին Հանթերը նկարահանվել է «Գաղտնի շրջան» հեռուստասերիալի 7 էպիզոդում։ Թատերական կարիերան սկսել է Սիդնեյի թատերական ընկերություններից մեկում, որտեղ կատարել է արքայազն Էդուարդի դերը «Վարդերի պատերազմը» ներկայացման մեջ, բեմականացման մեջ խաղացել է նաև Քեյթ Բլանշետը։ Շեքսպիրյան երիտասարդական փառատոնում կատարել է Մերկուցիոյի դերը «Ռոմեո և Ջուլիետ» պիեսում։